Քաղաքականություն

ՄԻԱՅՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՍՏԻՊԵԼ ԱԼԻԵՎԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻՆ

2024-12-16 09:03
672

Երեկ ուղիղ 2 տարի լրացավ Արցախի շրջափակման մեկնարկից, որը դարձավ հայ ժողովրդի դեմ ցեղասպան գործողությունների հերթական փուլը և ավարտվեց ռազմական ագրեսիայով ու հանրապետության 120-հազարանոց բնակչության բռնի տեղահանմամբ: 10 ամիս շարունակ ծավալված ահավոր հանցագործության խորապատկերին միջազգային հանրությունը ոչինչ չձեռնարկեց հանցագործին կասեցնելու համար։ Նույնիսկ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի վճիռների անտեսումը չհանգեցրեց որևէ գործնական քայլի, չնայած Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու ամեն կողմից հնչող բազմաթիվ կոչերին։

  • Իշխան ՍԱՂԱԹԵԼՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՏԱՆԴԵՄԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՈՉՆՉԱՑՈՒՄՆ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2024-12-14 15:21
    692

    Այսօր մենք քննարկում ենք մեր օրերի ամենաարդիական և կարևոր թեմաներից մեկը՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մարտահրավերները։ Սա միայն քաղաքական կամ դիվանագիտական խնդիր չէ։ Սա մեր ազգային, պետական գոյության և ինքնության հարցն է։ Այս մասին այսօր՝ դեկտտեմբերի 14-ին, «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. սպառնալի՞ք, թե՞ հնարավորություն» խորագրով միջազգային խորհրդաժողովի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։  

  • ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ» ՆԱԽԱԳԻԾԸ ԿՐԿԻՆ ԹԱՆԿԱՑԵԼ Է

    2024-12-14 11:04
    691

    «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում Հայաստանում երկաթուղու վերականգնման ծախսերը կրկին աճել են։

  • ԱՍԱԴԻ ՌԵԺԻՄԻ ՏԱՊԱԼՈՒՄԸ ԱՇԽԱՐՀԻ ՆՈՐ ՎԵՐԱԲԱՇԽՄԱՆ ՍԿԻԶԲՆ Է. ՓԱՇԻՆՅԱՆԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՏԱՆՈՒՄ Է ԴԵՊԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ…

    2024-12-13 17:51
    645

    Ահա արդեն մեկ շաբաթ է բոլորը մեջբերում են դեկտեմբերի 4-ին խորհրդարանի ամբիոնից Փաշինյանի ելույթի միայն առաջին մասը. «Մենք մեզ արդեն իսկ համարում են ՀԱՊԿ-ից դուրս, Հայաստանի ու ՀԱՊԿ-ի հարաբերություններում անդառնալիության կետն անցել ենք», մոռանալով մեկ այլ արտահայտության մասին. «Մենք Պուտինի հետ գործընկերներ ենք, աշխատում ենք միասին»։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Փաշինյանի խոսքերին արձագանքեց հերթական հիշեցմամբ, որ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու դիմում կազմակերպությունը նրանից չի ստացել, իսկ անդամակցության սառեցման ռեժիմ, ինչպես արդեն բազմիցս հաղորդվել Է, կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված չէ:

  • «ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ»

    2024-12-13 08:35
    813

    Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը շարունակում են համոզել բոլորին, բայց նախևառաջ Հայաստանի քաղաքացիներին, թե Ադրբեջանի հետ խաղաղությունը մոտ է, իսկ հետո արդեն Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններն էլ հեռու չեն, ահավասիկ արդեն հայ-թուրքական սահմանին հանդիպում են երկու երկրների տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ…

  • ԲԱՔՎԻ 9 ՊԱՀԱՆՋԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2024-12-12 11:26
    828

    Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.  

  • ԱՄՐԱՊՆԴԵԼ ԿԱՊԵՐԸ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ․ «ՀԱՅԱՍՏԱՆ 2041»-Ը ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԱՇԽԱՐՀԱՍՓՅՈՒՌ ՀԱՅԵՐԻՆ

    2024-12-12 11:13
    660

    «Հայաստան 2041» բարեգործական հիմնադրամը հայտարարել է «Ուժեղ սփյուռք» 10 հազար դոլար արժողությամբ դրամաշնորհային ծրագրի շարունակման մասին, որն ուղղված է Սփյուռքի ներկայացուցիչների մշակած ծրագրերի աջակցությանը։ Ծրագրի ղեկավար Հասմիկ Հայրապետյանի խոսքով՝ ծրագրին կարող են մասնակցել Սփյուռքի անհատներ և կազմակերպություններ:

  • ՄԻՋԱԴԵՊ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ԲԱԺՆՈՒՄ. ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ Է ԼՌՈՒՄ ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆԸ

    2024-12-12 08:48
    868

    «Մարդու իրավունքների պաշտպանությունը պահանջում է ամենօրյա ջանքեր և հանձնառություն: …Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ կարևորում եմ ոչ միայն մարդկանց համար աշխատանքը, այլ նաև մարդկանց հետ աշխատանքը։ Հույս ունեմ, որ իմ և աշխատակազմիս ամենօրյա գործունեությունը նպաստում է հասարակության յուրաքանչյուր անդամի իրավունքների պաշտպանությանն ու արժանապատիվ կյանքի իրավունքի երաշխավորմանը»: Ահա այսպիսի գեղեցիկ խոսքերով երեկ՝ Մարդու իրավունքների միջազգային օրը, հանրությանը դիմեց Անահիտ Մանասյանը, որը զբաղեցնում է Հայաստանի օմբուդսմենի աթոռը, բայց շատ ավելի հայտնի է որպես իշխանության պաշտպան։

  • ՍԻՐԻԱԿԱՆ ԴԱՍԵՐ ԹԱՎՇՅԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

    2024-12-11 11:42
    598

    Սիրիան կոլապսի մեջ է։ Թուրքիան, ԱՄՆ-ն, Իսրայելն ու Սաուդյան Արաբիան փաստացի կտոր-կտոր են անում երկիրը։

  • ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐԵԼ, ԲԱՅՑ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԶԱՅՐՈՒՅԹԸ ԿԱՐՈՂ Է ՏԵՂԱԼ ՆԱԵՎ ՆՐԱ ԳԼԽԻՆ

    2024-12-11 10:00
    618

    Փաշինյանն անհետևանք չթողեց իր աներձագ Հրաչյա Հակոբյանին և ՔՊ խմբակցության իր գործընկեր Սիսակ Գաբրիելյանին հասցեագրված մեղադրանքները: Խոսքը, հիշեցնեմ, թմրաբիզնեսի հաշվին հարստանալու մասին էր։ Մանրամասները ներկայացված են «Գոլոս»-ի վերջին հրապարակումներից մեկում: Պատգամավորների պատիվն ու արժանապատվությունը արատավորող լուրեր տարածողի դերում հանդես եկավ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը։ Տեղեկություններն արտահոսեցին ԶԼՄ-ներ, աներձագը գանգատվեց Փաշինյանին, վերջինս էլ հրահանգեց Քոչարյանին կա՛մ ապացուցել իր մեղադրանքները, կա՛մ ներողություն խնդրել։