ԻՆՉՈ՞Ւ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ, ՈՐ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵԼՆԵՆ ԱՌԱՋՆԱԲԵՄ
Հայաստանի իրական ընդդիմության ամենամեծ սխալն այն է, որ նա չգիտես ինչու զգուշանում է խունտայի դեմ պայքարի սայր հրապարակավ մղել պետական նախկին առաջնորդներին՝ Սերժ Սարգսյանին կամ Ռոբերտ Քոչարյանին։ Եվ նրանք նույնպես խուսափում են անձամբ գլխավորել հականիկոլական շարժումը, ըստ երևույթին՝ համարելով, թե ժողովուրդն իրենց հետևից չի գնա, թե իրենք կխրտնեցնեն մարդկանց, կստիպեն հիշել իրենց «նախկին մեղքերը» և այդպիսով պայքարի արդեն նոր փուլի մեկնարկին կփչացնեն ամբողջ գործը։ Եվ ի՞նչ։ Առանց նրանց ինչ-որ բան ստացվե՞ց այս պայքարում։ Դա զանգվածայնություն ձեռք բերե՞ց: Մարդիկ հեղեղել են փողոցներն ու Նիկոլին սեղմել իր աշխատասենյակի պատի՞ն։