ՓԱՐԻԶԻ ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ՏԱՃԱՐԸ
Հանգստյան օրերը հարուստ էին իրադարձություններով: Դեկտեմբերի 7-ին Հայաստանում ոգեկոչեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը: Դեկտեմբերի 8-ին վառեցին մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերը: Պետք է արժանին մատուցել Ավինյանին, որ համբերեց մինչև ողբերգության տարելիցի օրն անցնի։ Սկզբունքորեն լույսերը կարող էին վառել նաև նոյեմբերի 8-ին։ Ինչի՞ համար է այդ շտապողականությունը: Որ ժողովուրդը մի լավ պարի՝ տրանսպորտի գնի, անշարժ գույքի հարկի ու այլևայլի հետամանորյա թռիչքից առաջ։