ԻՆՉՊԵՍ ԿԱԶԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ SWIFT-ԻՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԱՆՋԱՏՈՒՄԸ
Համաշխարհային միջբանկային SWIFT (Society for Worldwide Interbank Financial Telecommunication) համակարգից Ռուսաստանի հնարավոր անջատումը Հայաստանի բանկային ու ֆինանսական համակարգի վրա ուղղակի ազդեցություն չի ունենա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով ՌԴ–ի նկատմամբ կիրառվող սահմանափակումների հնարավոր ազդեցությունները Հայաստանի վրա, ասաց ֆինանսների նախկին նախարար, հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը։