ԹԱՎԻՇԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԵՐԹԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ
Հայաստանի կառավարությունը մտադիր է մոտ ժամանակներս յոթերորդ անգամ աճուրդի հանել Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելիս» հյուրանոցը։ Որոշումն ընդունվել է հինգշաբթի օրը կառավարության նիստում՝ առանց զեկույցի և քննարկման, հաղորդում է Sputnik Արմենիան։ Նշենք, որ 2019-ին և 2020-ին ընդհանուր առմամբ կազմակերպվել է 6 աճուրդ, սակայն դրանք այդպես էլ չեն կայացել հայտերի բացակայության պատճառով: Չկայացած յուրաքանչյուր աճուրդից հետո գույքի արժեքը նվազել է. եթե 2019 թվականի հունիսին դրա շուկայական գինը գնահատվում Էր 7,5 մլրդ դրամ, ապա այժմ 5,9 մլրդ դրամ է: