«ԱՄԵՐԻԱ ՍԵՐՈՒՆԴ 14». ԱՄԵՐԻԱԲԱՆԿՈՒՄ ՁԵՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՂԻՆ ՍԿՍԵԼՈՒ ԲԱՑԱՌԻԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Ամերիաբանկը այս տարի արդեն երկրորդ անգամ մեկնարկում է հաջողված ու սպասված ծրագրերից մեկը` Ամերիա Սերունդը:
Ամերիաբանկը այս տարի արդեն երկրորդ անգամ մեկնարկում է հաջողված ու սպասված ծրագրերից մեկը` Ամերիա Սերունդը:
Ամերիաբանկը, մշտապես կարևորելով երիտասարդների ներուժն ու նորարար գաղափարների ներդրումն ու զարգացումը, Visa-ի հետ հայտարարում է «Դարձիˊր փոփոխությունը» մրցույթ ուսանողների համար: Մրցույթի մասնակցությունն անվճար է։ Մրցույթի շրջանակում ուսանողները հնարավորություն ունեն ներկայացնել փոփոխություն կատարելուն, կյանքի բարելավմանը և նորարար լուծումներին ուղղված նախագծեր, որոնցից լավագույնները կստանան մրցանակ Ամերիաբանկի կողմից:
Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական SOCAR Petroleum ՓԲԸ-ն շահագործման է հանձնել նոր բենզալցակայան, հաղորդում է News.am-ը։ Ինչպես հայտարարեց ընկերության միջոցառումների կազմակերպման և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Իբրահիմ Ահմեդովը, բենզալցակայանը կառուցվել է ինքնասպասարկման մոդելով: Այն ունի վառելիքային երեք բաք. «Այդ բենզալցակայանում իրացվելու է ԱԻ-95-Պրեմիում, ԱԻ-92 մակնիշների բենզին և դիզելային վառելիք»:
Գրանթ Թորնթոն Հայաստանը և Հայաստանի ՄՌ Ասոցիացիան, ընդլայնելով երկու կազմակերպությունների միջև երկարամյա համագործակցության շրջանակները, կնքել են Հուշագիր, որի նպատակն է համատեղ ջանքերով նպաստել Հայաստանում մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի դերի և արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև խթանել ՄՌ համայնքի համագործակցությունը և արդյունավետ հաղորդակցությունը:
Իշխող կուսակցության պատգամավորները քննարկում են բացել հայկական շուկան թուրքական ապրանքների համար: Փակվել էր մոտ մեկ տարի առաջ, Թուրքիայի թշնամական գործողությունների արդյունքում: Հիմա երևի Թուրքիան էլ թշնամական չի տրամադրված հա՞, դադարեցրել է Հայաստնի շրջափակումը, չի աջակցում Ադրբեջանին, էլ չի՞ ուզում մեզ ոչնչացնի: Ասածս էն է, որ անցյալ տարվանից հետո ըստ էության բան չի փոխվել, մենակ ռազմական գործողություններն են պասիվացել, բա էլ ո՞ր տրամաբանությամբ են մտածում բացել Հայկական շուկան թուրքականի նկատմամբ:
Ամերիաբանկը և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամը (Նավթ արտադրող երկրների կազմակերպություն) ստորագրել են 30 մլն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ վարկային պայմանագիր՝ երկրում մասնավոր հատվածի զարգացմանն աջակցելու նպատակով:
Ամերիաբանկը ներկայացնում է մանրածախ բիզնեսի վարկավորման ցուցանիշները, մասնավորապես` մանրածախ բիզնեսի` հաճախորդների, օնլայն/մոբայլ բանկինգի օգտատերերի, վարկառուների, վարկերի և վարկային պորտֆելի ցուցանիշները 31.10.2018-31.10.2021 դրությամբ:
Որպեսզի իրականանան Հայաստանի կառավարության մարգարեությունները ներգնա զբոսաշրջության վերաբերյալ, այս տարվա վերջին 3 ամիսներին երկիր պետք է այցելեն նույն քանակությամբ զբոսաշրջիկներ, որքան նախորդ 9 ամիսներին:
Հայաստանի ՀՆԱ աճը կգերազանցի 5%-ը և՛ 2021, և՛ 2022 թվականներին։ Այս մասին ասվում է Հայաստանում դիտորդական առաքելության արդյունքների վերաբերյալ ԱՄՀ հաղորդագրության մեջ, հաղորդում է Sputnik Արմենիան։ Այն բանից հետո, երբ եզրակացությունը կհաստատի ԱՄՀ գործադիր խորհուրդը (սպասվում է դեկտեմբերի կեսերին), Հայաստանը կստանա հակաճգնաժամային վարկի հերթական տրանշը, դրա չափը կկազմի 51,429 մլն SDR (դոլարի հաշվարկով՝ շուրջ 72,5 մլն):
Մինչ խորհրդարանական հանձնաժողովներում ընթանում են գալիք տարվա բյուջեի քննարկումները, մինչ չինովնիկները պատմում են հեռանկարային նախագծերի, մտահղացումների և ծրագրերի մասին, մինչ կառավարության ներկայացուցիչները պնդում են, թե ներդրումները գործնականում հոսում են գետի պես, իսկ օտարերկրյա գործընկերները պարզապես երազում են ֆինանսական աջակցություն ցուցաբերել մեզ, երկրի տնտեսությունը կանգնած է ահռելի խնդրի առջև: Շուտով աշխատող չի մնա։ Չի մնա ներդրումներն իրացնող և ծրագրերն իրականացնող։ Աշխատանքի շուկայում գործընթացները, մեղմ ասած, տագնապահարույց են…