Տնտեսություն

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ

2021-09-23 18:25
4044

Հայաստանի անկախության 30-ամյակին նվիրված «գունագեղ միջոցառման» շրջանակներում լուսային շոու ապահովելու համար կառավարությունը հատուկ դրոններ է պատվիրել Ռուսաստանից, հաղորդում է «168 ժամ» թերթը: «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այդ դրոնները բավական թանկ հաճույք են․ դրանց 10 րոպեի վարձակալությունն արժե 110 000 ԱՄՆ դոլար»,- ասված է հաղորդագրության մեջ։ Բացի այդ, Ռուսաստանից ժամանել է այդ դրոնները գործարկող անձնակազմը։ Պարբերականի տեղեկություններով՝ պատվիրատուն հոգացել է նաև մասնագետների հյուրանոցային և այլ ծախսերը։