ԹՇՆԱՄՈՒ ՀԵՏ ՆԵՐԴԱՇՆԱԿ
Հայաստանի վարչապետի աշխատակազմը մշակել է օրինագիծ, որով առաջարկվում է հանրապետությունում ստեղծել տրանսպորտի տեսչական մարմին, որը կոչված է կարգավորելու և վերահսկելու բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ոլորտը, ինչպես նաև հետևելու տրանսպորտային միջոցների վիճակին, հաղորդում Է Sputnik Արմենիան: Տեսչական մարմինը վերահսկելու է միջքաղաքային, միջմարզային և միջպետական փոխադրումների տոմսերի վաճառքը, հետևելու է մեքենաների տեխնիկական վիճակին, մեքենաների գազաբալոնային սարքավորումների որակին, դրանց լիցենզավորման գործընթացին: Գերատեսչության աշխատակիցները կրելու են համազգեստ և զենք, նրանք իրավունք ունեն նաև կանգնեցնելու տրանսպորտային միջոցը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ձերբակալելու վարորդներին, այդ մասին իրազեկելով իրավապահ մարմիններին: