ՀԳՀՄ-ՈՒՄ ԲԱՑԱՏՐԵԼ ԵՆ, ԹԵ ԻՆՉ Է ՍՊԱՌՆՈՒՄ ԵՐԿՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ՊԵԿ-Ի ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի գործատուների հանրապետական միությունում (ՀԳՀՄ) կարծում են, որ եթե ՊԵԿ-ն իսկապես մտահոգված է հարկերի հավաքագրման և հարկային կարգապահության բարձրացման խնդրով, ապա նա պետք է, պարզապես, հրաժարվի խրախուսական նորմերը վերացնելու և հարկային իրավախախտումների համար ավելի խիստ քրեական պատասխանատվություն սահմանելու նախաձեռնությունից, քանի որ դրա ընդունումը, ի թիվս երկրի տնտեսության համար այլ կործանարար հետևանքների, ուղղակիորեն կխորացնի հարկերից խուսափելու խնդիրը: