Հասարակություն

Դավիթ ՋԱՄԱԼՅԱՆ․ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿԱԾ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐՆ ՈՒՂՂՎԱԾ ԵՆ ԲԱՆԱԿԻ ԹՈՒԼԱՑՄԱՆԸ

2023-04-22 09:15
419

Իշխանության քաղաքականությունն ուղղված է բանակը քանդելուն, իշխանության ձեռնարկած բարեփոխումներն ուղղված են լինելու բանակը թուլացնելուն։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։ Հիշեցնենք, որ կառավարությունն ապրիլի 21-ի նիստում հավանություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում և «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթին: