«Ժողովուրդ». ՔՊ-ԱԿԱՆՆԵՐՆ ԱՆԳԱՄ ՁԵՌՆՊԱՀ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ՈՒՆԵՑԵԼ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գրեթե ամեն օր ժողովրդավարության, խոսքի իրավունքի և ազատ կամարտահայտման մասին խոսող ՔՊ-ականները վերածվել են կոճակ սեղմողների և մեկ մարդու կամք կատարողների խմբի: Ամեն որոշում կայացվում է բացառապես մեկ մարդու հրահանգով, և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է: