Հասարակություն

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ․ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ԵՍ ԼԻՆԵԼՈՒ ԵՄ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

2023-08-23 14:42
870

Սեպտեմբերի 2-ի հանրահավաքի մասին։ Ցանցում նայում եմ՝ ահագին քննադատություն կա։ Ամեն մեկը քննադատելու իր պատճառն ու շարժառիթը ունի։ Շատերի մոտ էլ դա պարզապես սովորություն է։ Ու չնայած գործ անելու, դավաճան իշխանություններին հեռացնելու, Արցախը փրկելու և այլ քայլեր անելու մասին մարդկանց պահանջը շատ հասկանալի ու տրամաբանական է, այնուամենայնիվ նրանց այդ ցանկությունն ու սպասվող հանրահավաքն էս գլխից հարամ անելու փորձերը խիստ հակասում են միմյանց։