Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ․ ՄԵԾ Է ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՊԱՏԵՐԱԶՄ ԿՍԿՍԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ
Բավական մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին Ադրբեջանը և Թուրքիան լայնածավալ պատերազմ կսկսեն Հայաստանի Հանրապետության դեմ։
Բավական մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին Ադրբեջանը և Թուրքիան լայնածավալ պատերազմ կսկսեն Հայաստանի Հանրապետության դեմ։
Արցախի խնդիրը զուտ որպես հումանիտար հարց ներկայացնելը թե ռազմավարական, թե մարտավարական առումներով սխալ է ու չափազանց վտանգավոր: Դրանով իսկ էապես իջեցվում է Խնդրի կարգավիճակը, դրվում աշխարհում առկա բազմաթիվ հումանիտար ճգնաժամերի շարքում:
Արցախի Հանրապետության հրաժարական ներկայացրած նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել կոչով:
Վերջին շրջանում բազմաթիվ նորություններ եղան՝ կապված Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հետ։ Դրանցից մեկը վերաբերում է Հայաստանին, որը հայտարարել է Հռոմի ստատուտը վավերացնելու պատրաստակամության մասին։ Երկրորդ լուրը վերաբերում է Ռուսաստանին: Այսպես, Միջազգային քրեական դատարանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել։ Կարևոր է հասկանալ, թե արդյոք այս իրադարձությունները կապված են: Ի՞նչ է ստանալու Հայաստանը ստատուտի վավերացումից և ի՞նչ սպառնալիքներ կան:
Ադրբեջանին շատ ակտիվ զինում է Իսրայելը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ նշելով, որ վերջին մեկ ամսում Իսրայելից Ադրբեջան առնվազն երեք անգամ բեռնատար ինքնաթիռ է ուղևորվել:
Երևանի Ազատության հրապրակում ընթանում է ընդդիմության հանրահավաքը՝ ի զորակցություն շուրջ 9 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի:
Մեզ պետք է, որ ողջ հայությունը գիտակցի, որ Արցախի հարցն ազգային արժանապատվության հարց է, դա նաև Հայաստանի անվտանգության ու հայկական աշխարհի պահպանության հարց է: Այս մասին ասվում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ուղերձում՝ Անկախության օրվա առթիվ:
2021թ. (հատկապես հոկտեմբերից) սկսած փաստերով անդադար ասում էի, որ ադրբեջանական անօրինական զինված կազմավորումներ են ամրանում Հայաստանի տարածքի ներսում` Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կութ-Նորաբակ-Վերին Շորժա հատվածում, որ բետոնապատում են իրենց դիրքեր տանող ճանապարհները, կառուցում են մեծ ապաստարաններ, ավելացնում են սպառազինություն և այլն , գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը․
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարական է տվել: Այսօր հրապարակված տեքստում Հարությունյանը նշել է. «Արցախի ժողովրդի կողմից Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու արդյունքում 2020 թ. մայիսի 21-ին ստանձնել եմ nախագահի լիազորությունները: Հաջորդ իսկ օրվանից անցել եմ Արցախի պաշտպանունակությունն ամրապնդելու, Արցախի սահմանների անառիկությունն ապահովելու գործին: Ցավոք, ընդամենը չորս ամիս անց Ադրբեջանի կողմից սանձազերծվեց 44-օրյա պատերազմը, որն ավարտվեց մեր պարտությամբ: Իհարկե, կարելի է պարտության ողջ մեղավորությունը բարդել Արցախի չորսամսյա նախագահի վրա, և ես ամենևին չեմ հրաժարվում պատասխանատվությունից, բայց, հավատացե’ք, մեզանից յուրաքանչյուրն ուներ պատասխանատվության իր բաժինը՝ ամեն մեկն իր կարգավիճակի ու կարողությունների չափով»:
2023 թվականի օգոստոսի 23-ին Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին հատուկ խորհրդական (2004-2007թթ․), մարդու իրավունքների պրոֆեսոր, իրավաբանների միջազգային հանձնաժողովի հանձնակատար, ՄԱԿ-ի խոշտանգումների գծով նախկին հատուկ զեկուցող (2010-2016թթ․) Խուան Մենդեսը ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի խնդրանքով ներկայացրել է նախնական եզրակացություն Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի և միջազգային հանրության կողմից ծանրագույն ոճրագործությունների կանխարգելմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության վերաբերյալ: