ՄՔԴ-ի նախկին դատախազ․ ԼՂ-ՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԽՆԴԻՐ Է
Լեռնային Ղարաբաղում արդեն իրականացվում է ցեղասպանություն` համաձայն Ցեղասպանության կանխարգելման և պատժելու մասին կոնվենցիայի II հոդվածի։ Հիմա առաջնային խնդիրն է դադարեցնել այն՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման միջոցով։ Twitter-ում գրել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն՝ կրկին մեկնաբանելով իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։