ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳՈՎ» ՑԵՂԱՍՊԱՆՎԵԼՈՒ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ

2023-07-28 12:56

Նիկոլը դրել է բոլոր վերջակետերը, և սկսեց գործել բաց քարտերով, ապացուցելով, որ.

  • ԴԱԴԱՐԵՑՐԵ՛Ք ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՈՐԴՎԱԾ, ՍԱՆՁԱՐՁԱԿ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ՁԵՐ ԱՐՇԱՎԸ

    2023-07-27 17:20

    Երեկ Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր տևած ասուլիսից հետո, որի ընթացքում լրագրողական համայնքն իր հարցերով անհարմար իրավիճակում դրեց նրան՝ փաստարկված հակադարձելով և զուգահեռներ անցկացնելով մինչ 2018թ. հեղափոխությունը, պաշտոնավարման ընթացքում և այժմ նրա կողմից հնչեցված հայտարարությունների միջև՝ հարցեր հնչեցնելով նաև արցախցիների, 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողների և շարքային քաղաքացիների կողմից, իշխանության ներկայացուցիչների, իշխանամերձ շրջանակների, այսպես կոչված՝ կառավարական «ֆեյքերի ՊՈԱԿ»-ի, կեղծ օգտատերերի, ինչպես նաև իշխանություններին հարող տարբեր խմբերի, մերձիշխանական ֆեյք «լրատվամիջոցների» (որոնք անգամ խմբագրակազմ չունեն) ու առանձին անհատների կողմից թիրախավորվել են ասուլիսին մասնակցած որոշ լրագրողներ և մասնավորապես՝ NewDay.am կայքի հիմնադիր, լրագրող Անի Գևորգյանն ու Aravot.am կայքի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը:

  • ՆԻԿՈԼԸ. ՏԵՂԱԿԱՆ «ՇՈՒՍՏՐԻՆ», ԳԼՈԲԱԼ «ԼՈԽԸ» ԵՎ ՊՐԾԱԾ ՄԱՐԴԸ

    2023-07-27 15:09

    Միանգամից ասեմ, որ վերնագրի մեջ տեղ գտած ժարգոնային բնորոշումները կապված չեն ոչ այն վայրի յուրահատկությունների հետ, որտեղ հիմա գտնվում եմ, ոչ էլ նպատակ ունեմ ավելի վիրավորել Փաշինյանին, այլ ընդամենն ասելիքիս բովանդակությունն առավել ցայտուն նկարազարդելու ստեղծագործական հնարք են:

  • ՏԵՍԵՔ, ԹԵ ՈՎ Է ՆԻԿՈԼԻ ՀՐԱՀԱՆԳՈՎ ԾՊՏՎՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԴԻՄԱԿԻ ՏԱԿ

    2023-07-27 08:12

    Եթե «Ապրելու երկիր» կուսակցությունն իր համար քաղտեխնոլոգներ պատվիրի ոչ միայն մշուշոտ Ալբիոնից, այլև ողջ հավաքական Արևմուտքից, սեպտեմբերի 17-ին Երևանի ընտրավազքը չի հանգեցնի ցանկալի նպատակին, եթե ցուցակի թիվ 1-ը չպատասխանի իր որդիների զինվորական ծառայության հետ կապված հարցերին: ԶԼՄ-ները բազմիցս գրել են այն մասին, որ կուսակցության առաջնորդ Մանե Թանդիլյանը տարել է իր որդիներին Հայաստանից՝ բանակային ծառայությունից նրանց ազատելու համար: Եթե աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարը չհերքի այս տեղեկությունը, ապա երևանցիները դժվար թե քվեարկեն մի կնոջ օգտին, որի որդիները խուսափել են ԶՈՒ ծառայությունից: Ներկա իրավիճակում դա միանգամայն կանխատեսելի արդյունք է։

  • Հայկ ՄԱՄԻՋԱՆՅԱՆ․ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՄ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԴԵՄՔԻՑ ԿՄԱՔՐԵՆՔ ԻՐ ՑԻՆԻԿ ԾԻԾԱՂԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-07-26 17:19

    Արդեն ավանդական է դարձել, որ Փաշինյանի ցանկացած ստերի հերթական աչփաբաժնից հետո ստիպված ենք հանդես գալ դրանց հերքումներով: Այս մասին, այսօր՝ հուլիսի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ անդամ Հայկ Մամիջանյանը:  

  • ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԸ ՇԵՖԻ ՀՐԱՄԱՆՈՎ ՄՏԱԴՐՎԵԼ Է ՈՉՆՉԱՑՆԵԼ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ «ՍՈՒՄԳԱՅԻԹԻ» ԵՎ «ՄԱՐԱՂԱՅԻ» ՄԱՍԻՆ

    2023-07-26 14:00

    Հուլիսի 22-ին «Փաստինֆո»-ն հայտնեց, որ ՀՀ Գլխավոր դատախազության կայքից անհետացել է «Սումգայիթ» բաժինը, որը բովանդակում էր 1988 թվականի փետրվարի 26-29-ին ադրբեջանական այդ քաղաքում հայերի ցեղասպանության վերաբերյալ քրեական գործերի, վկայությունների, փաստաթղթերի, լուսանկարների և այլ նյութերի ահռելի ծավալ: Պարզելու համար, թե ուր է անհետացել հսկայական և, ըստ էության, անգին արխիվը, պարբերականը դիմել է գերատեսչության մամլո ծառայությանը։ Այնտեղ պատասխանել են, թե տեխնիկական աշխատանքներ են տարվում կայքի վերակառուցման ուղղությամբ, և դրանց ավարտից հետո էլեկտրոնային արխիվի նյութերն առաջվա պես հասանելի կլինեն։

  • Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ՆԵՐՔԻՆ ՖԱՇԻԶՄԻ ՔԱՐՈԶ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԵԾԱԾԱԽ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

    2023-07-26 12:34

    Երեկվա ասուլիսից հետո պետք է լինեին հրաժարականներ պետական համակարգից, քաղաքական, հայեցողական պաշտոններից, դիվանագետներից։ Գոնե մեկը կարող էր ասել, որ ինքը համաձայն չէ մաս կազմել ներքին ֆաշիզմի և պետական ու ազգային կազմաքանդման քաղաքականությանը։

  • Դավիթ ԲԱԲԱՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ, ԻՆՉՊԵՍ ԿՆՈՋՆ Է ԱՏԱՄՆԵՐՈՎ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԹՈՂ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՊԱՇՏՊԱՆԻ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-07-26 08:36

    Փաշինյանի մամուլի ասուլիսում չկար որևէ զարմանալի բան, տարիներ շարունակ նա Արցախի մասին միշտ ասել է այն, ինչն իր սրտում ու մտքում է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, News.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախկին ԱԳ նախարար, այժմ՝ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։  

  • Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊՈԶՈՎ-ՊՈՉՈՎ ՉԻ ԼԻՆՈՒՄ, ԱՅԼ ԼԻՆՈՒՄ Է ԿՈՆԿՐԵՏ ՄԱՐԴՈՒ ԵՎ ԿՈՆԿՐԵՏ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՔՈՎ

    2023-07-26 08:31

    ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրել է. «Մի քանի անգամ, տարբեր հարցադրումներում կրկնելով, որ Հայաստանը «կոնֆրոնտացիոն ռեժիմ»-ով չի կարող զարգանալ, Նիկոլը կրկին մանիպուլացնում ու մարդկանց ուղղեղները լվանալու իր գործն է անում:

  • ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՎԵՐԱԾՆՆԴԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ ՀԱՄԱԺԱՄԱՆԱԿՅԱ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-07-25 20:11

    Ստեփանակերտի Վերածննդի և Երևանի Ազատության հրապարակներում տեղի է ունենում համաժամանակյա հանրահավաքներ՝ հանուն Արցախի ապաշրջափակման և հումանիտար աղետի վերացման, հանուն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգման և դրանից ցանկացած հետնահանջի դատապարտման։