ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ Է ՄԵԶ ՀԱՍՑՐԵԼ ԱՅՍՕՐՎԱ ՎԻՃԱԿԻՆ

2023-06-27 15:39

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը գրել է. «Իմ նախորդ գրառման մեջ ասել էի, որ 2018-ից ի վեր Հայաստանի նման երկրի առաջնորդությունը Փաշինյանի հագով չէր։ Առավել ևս՝ նրա հագով չէ այսօր։ Կրկնեմ՝ Հայաստանի՝ դիվանագիտական և ռազմաքաղաքական նվազագույն հմտություններից զուրկ որևէ ղեկավար չէր կարող հաջողություն ունենալ։ Փաշինյանը չուներ և հիմա էլ չունի այդ հմտությունները։ Ես ուզում եմ բացել և հիմնավորել իմ նախորդ գրառման պնդումը։

  • ՉԵՌՆՈՄԻՐԴԻՆԻ ԲԱՆԱՁԵՎԸ

    2023-06-27 08:26

    Նիկոլ Փաշինյանը Չեռնոմիրդինի հայտնի արտահայտության քայլող օրինակն է. «Ուզում էինք, որ ավելի լավ լինի, ստացվեց ինչպես միշտ»։ Փաշինյանի մոտ «ինչպես միշտ» ստացվեց նաև Վլադիմիր Պուտինին ուղղված վերջին հեռախոսազանգի պարագայում։ Երբ Եվգենի Պրիգոժինի «Վագներ» ՄՌԸ-ի հետ կապված ճգնաժամը գործնականում արդեն կարգավորված էր։ Ցուցանշական է, որ «Վագների» ճգնաժամի ակտիվ փուլում Պուտինը հեռախոսային բանակցություններ է ունեցել Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի նախագահների հետ։ Տեղեկացրել է նրանց կատարվածի մասին, իսկ Լուկաշենկոյի հետ՝ պայմանավորվել հետագա քայլերի վերաբերյալ։ Փաշինյանին զանգել, իհարկե, Պուտինի մտքով էլ չի անցել։

  • Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ, ՀԱՏՈՒԿ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ, ՈՎՔԵՐ ՍԻՐՈՒՄ ԵՆ ԿԵՂԾԵԼ ՈՒ ՄԱՆԻՊՈՒԼԱՑՆԵԼ

    2023-06-26 18:17

    Եվս մեկ անգամ, հատուկ նրանց համար, ովքեր սիրում են կեղծել ու մանիպուլացնել, ովքեր իրենց տխրահռչակ իշխանությունը պահում են ատելություն և պառակտումներ սերմանելով: Այսպես՝

  • Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՎ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄՏՔԵՐՆ ԱՐՏԱԳՐՎԱԾ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊՐՈՊԱԳԱՆԴԱՅԻՑ

    2023-06-26 15:23

    Արցախի հարցով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտքերի որոշ հատվածներ արտագրված են ադրբեջանական պրոպագանդայի էջերից։ Այս մասին «Նուբարաշեն» ՔԿՀ–ից իր հոդվածում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

  • Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ․ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԿՏԻ ԿԵՐՊՈՎ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ ԵՆ «ՀԱՅԱՔՎԵԻ»-ԻՆ, ՏԱՐԱԾՔՆԵՐ ՉԵՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-06-26 15:19

    Հունիսի 20-ին ԿԸՀ-ն գրնցել է «Հայաքվեի» նախաձեռնությունը՝ տալով նրան իրավականորեն պարտադիր բնույթ, սակայն գործող վարչակազմը հերթական անգամ որոշել է ի ցույց դնել իր անօրեն բնույթը՝ փորձելով այժմ էլ խափանել ժողովրդի հիմնարար իրավունքը՝ հանրաքվեի միջոցով իրացնելու իր իշխանությունը: Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:  

  • ՇՓՈՒՄՆԵՐ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ՎԵԿՏՈ՞Ր, ԹԵ՞ ԿՈՍՄԵՏԻԿ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    2023-06-24 10:15

    Վերջին շրջանում արևմտյան բարձրաստիճան զինվորականների հետ Հայաստանի ղեկավարության՝ ավելի ակտիվ դարձած շփումները դիտորդների և փորձագետների շրջանում միանշանակ չեն ընկալվում։ Ոմանք դա համարում են Հայաստանի ռազմաքաղաքական վեկտորի փոփոխման նշան, հատկապես ՀԱՊԿ–ի մյուս գործընկերների հետ Երևանի որոշակի «սառած» հարաբերությունների ֆոնին։ Մյուսներն էլ նման փոփոխությունների համար ո՛չ ռազմատեխնիկական, ո՛չ քաղաքական, ո՛չ էլ լոգիստիկ պայմաններ չեն տեսնում։

  • ՊԱՐԶ ՔԱՅԼԵՐ, ՈՐՈՆՔ ՊԱՐՏԱՎՈՐ Է ԱՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ

    2023-06-23 13:28

    Արցախի շրջափակման հարցում լացուկոծի փոխարեն պետք է կոնկրետ գործողությունների ծրագիր։ Հայաստանի իշխանությունները ոչ մի իրական քայլ չեն անում, նույնը վերաբերում է Արցախի իշխանություններին։

  • ՋԱՆԱԼՈՎ ՉՇԵՂՎԵԼ ՄԱՆՐ ԳԶՎՌՏՈՑԻ ԵՎ ՈՒՆԱՅՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ

    2023-06-23 12:38

    Հայաստանի Շիրակի մարզի Ախուրյան համայնքում այսօր ընդգրկված են Շիրակի մարզկենտրոնի՝ Գյումրի քաղաքի շրջակա 35 բնակավայրեր: Համայնքի կենտրոնը՝ Ախուրյան գյուղը միանգամայն կարող է հավակնել նաև քաղաքի կարգավիճակի. այստեղ ապրում է գրեթե 10 հազար մարդ։ Հայաստանում կա այդպիսի երկու խոշոր բնակավայր. Ախուրյանն ու Վարդենիկը։ Ժամանակին նույնիսկ ակտիվ արշավ էր ընթանում Ախուրյանին քաղաքի կարգավիճակ շնորհելու ուղղությամբ։

  • ՍԱՐՔԱԾ ԵԼՈՒՅԹ՝ ՍԱՐՔԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ. ԱՇՈՏՅԱՆԸ ՔԿՀ-ԻՑ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻՆ

    2023-06-23 11:23

    ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կարծում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում ինքնախոստովանություն արեց առ այն, որ նա պատերազմ հրահրած աշխարհաքաղաքական խաղեր է տվել ոչ միայն 44-օրյայից առաջ, այլև ընթացքում, ինչն էլ ավելի է ծանրացրել մեր վիճակը։ Այս մասին նա գրել է Նուբարաշեն ՔԿՀ-ից հրապարակած իր հոդվածում։

  • ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ. ՄԱՐԴ, ԹԵ՞ ԲԻԶՆԵՍ ՆԱԽԱԳԻԾ

    2023-06-23 09:28

    Իշխանության անձնավորումը Հայաստանում բացարձակ բնույթ է կրում՝ գրեթե 100 տոկոսով կենտրոնանալով առաջին դեմքի վրա։ Ըստ այդմ, հենց Փաշինյանի վրա է արդարացիորեն դրվում պատասխանատվության առյուծի բաժինը վարվող քաղաքականության և դրա աղետալի արդյունքների, երկրի ծանրագույն վիճակի և պետության ու ժողովրդի գլխավերևում կախված մահացու սպառնալիքների համար։ Բայց Նիկոլը միայնակ երբեք չէր հաղթահարի իր վրա դրված հակահայկական առաքելությունը. նրան, բնականաբար, կատարողներ են պետք, ընդ որում՝ ոչ միայն շարքային, այլև մերձավոր շրջապատի անձինք։