Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ՆԻԿՈԼԸ ՀՈՒՇՈՒՄ Է ԻՐԵՆ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ԵՂԱՆԱԿԸ
Նիկոլն ասում է. «Մենք ամենևին էլ իշխող, կառավարող էլիտա չենք, մենք միջին վիճակագրական քաղաքացիներ ենք, ովքեր կառավարելու մանդատ են ստացել»։
Նիկոլն ասում է. «Մենք ամենևին էլ իշխող, կառավարող էլիտա չենք, մենք միջին վիճակագրական քաղաքացիներ ենք, ովքեր կառավարելու մանդատ են ստացել»։
Անկարան, Բաքուն և Երևանը դարձյալ գործում են միասնաձայն։ Ինչպես արդեն գրել ենք, Անկարայից ստացվեց Էրդողանի վարչակազմի հայտարարությունը, որտեղ ասվում է, թե Հայաստանը «պետք է» սեղմ ժամկետում խաղաղության պայմանագիր ստորագրի Ադրբեջանի հետ։ Ադրբեջանում ելույթ ունեցավ Իլհամ Ալիևը և պահանջեց, որ Հայաստանը հայտարարի, թե Ղարաբաղը Ադրբեջան է։ Նրա համար դա կարևոր է, որպեսզի անցակետ դնի Լաչինի միջանցքում, իսկ 2025 թվականին հիմքեր ունենա պահանջելու, որ խաղաղապահները դուրս բերվեն Արցախից։ Երևանում ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանը և, ակնարկելով պատերազմի վտանգի մասին, նորից ասաց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նախկին Խորհրդային Ադրբեջանի սահմաններով, համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի։ Այսինքն՝ Արցախով հանդերձ։
Արցախի ԱԺ խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ Արցախի Հանրապետության փաստացի կարգավիճակը կասկածի տակ դնող հայտարարությունների անթույլատրելիության մասին․
Ինչո՞ւ Փաշինյանը ստեց երկրորդ լրտեսի գտնվելու վայրի մասին Տեղ համայնքի մերձակայքում 4 զինվորականների զոհվելուց հետո Փաշինյանը երկրի ամենաբարձր ամբիոնից հայտարարեց, թե սահմանին տեղի ունեցող իրադարձությունների թեժ պահին իր հրաժարականը պահանջելը 5-րդ շարասյան մեթոդներն են: Կապիտուլյանտը հայտնեց նաև, որ 44-օրյա պատերազմի ընթացքում որոշ զինվորականների պահվածքն իրեն համապատասխան եզրակացությունների է հանգեցնում: «Բարձրաստիճան զինվորականը զորքի մեջ խուճապ է տարածել, հանձնարարել է իր ենթակային, ասել է՝ գնա էնպես արա, թող բոլորը թողնեն էդ դիրքերը, գնան»,-ապրիլի 12-ին ԱԺ ամբիոնից հայտարարեց Փաշինյանը, որպեսզի շեղի հասարակության ուշադրությունը ապրիլի 11-ին Տեղ համայնքի մերձակայքում 4 զինվորականների զոհվելու փաստից։
Այսօր Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հանդես եկավ իր 10 թեզերով ուղղված հայ ժողովուրդին: Թվարկենք այդ մեսիջների իրական փակագծերը բացաց ձևով:
Նախիջևանի կողմից Հայաստանի տարածք ադրբեջանցի երկու զինվորականների ներթափանցումից մեկ շաբաթ անց Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց նրանց կալանավորման մասին։ Գլխավոր դատախազությունը հաղորդեց Ագշին Բաբիրովի և Հուսեյն Ախունդովի դեմ Քր.օր. մի շարք հոդվածներով քրեական գործի հարուցման մասին։ Նրանք մեղադրվում են «մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու և, մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու» մեջ։
Գրիգորի Խաչատուրովը ընդօրինակման արժանի գեներալ է։ Այս մասին լրագրողների հետ գեներալ Գրիգորի Խաչատուրովի պաշտպանության հասարակական նախաձեռնության անդամների հանդիպման ժամանակ ասել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
Տարբեր փորձագետներ կարծիք են հայտնում և ինչ-ինչ հանգամանքներ վերլուծելով գալիս են այն եզրահանգման, որ ռուս-ուկրանիական հակամարտությունը մոտենում է իր ավարտին: Որոշ մասնագետներ էլ համոզված են, որ այն լուծվելու է ի օգուտ Ռուսաստանի:
Խորհրդարանում պատասխանելով իր խմբակցության պատգամավորների հարցերին, Փաշինյանը հերթական վարպետության դասը տվեց անցյալը մանիպուլյացիայի ենթարկելու գծով։ Խոսեց, օրինակ, այն մասին, թե Հայաստանը արդեն վաղուց է ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Դա տեղի է ունեցել, ըստ Փաշինյանի, այն ժամանակ, երբ Հայաստանը համաձայնել է ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքները։ Իբր, մինչ այդ Լեռնային Ղարաբաղն ինքնորոշման իրավունք ուներ, քանի որ ԽՍՀՄ-ի մասն էր, իսկ համաձայնելով Մադրիդյան սկզբունքներին՝ Երևանը ընդունել է, որ Լեռնային Ղարաբաղն ինքնորոշման իրավունք ունի արդեն Ադրբեջանի կազմից։ Հետևաբար, ինքնորոշման գործընթացը պետք է համաձայնեցվի Բաքվի հետ։ սկ դա նշանակում է, թե Երևանը ճանաչում է Արցախը որպես Ադրբեջանի մաս։
«Գրավիր Ուոլ Սթրիթը» հայտնի շարժման հիմնական կարգախոսներից մեկը այսպիսին էր՝ «Մենք 99 տոկոս ենք» - “We are the 99 %”.