ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ստեփան ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՍՏԱՆՁՆԵԼ ԸՆԴԴԵՄ ԻՐԱՆԻ և ՌՈՒՍԱՍՏԱՆԻ

2023-02-20 19:40

44-օրյա պատերազմը Մեծ Բրիտանիայի ղեկավարությամբ միջազգային կոալիցիայի արդյունք էր և Ադրբեջանը ռիսկի դիմեց՝ ստանձնելով որոշակի պարտավորություններ և Իրանի, և Ռուսաստանի դեմ, իսկ պահը ճիշտ ընտրվեց՝ համաճարակ և սպասվող ռուս-ուկրաինական ռազմական հակամարտություն։ Այս մասին փետրվարի 20-ին Ղարաբաղյան շարժման 35-ամյակին նվիրված համաժողովում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

  • ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ․ ԱՐՑԱԽԻ ՊԱՅՔԱՐՆ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՅՔԱՐՆ Է, ՈՐԻՆ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ՍԱՏԱՐ ԿԱՆԳՆԵԼ ԱԶԳՈՎԻՆ

    2023-02-20 11:25

    ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Արցախի վերածննդի օրվա և Ղարաբաղյան շարժման 35-ամյակի առթիվ։

  • ԱԲՍՈՒՐԴԸ ՄԵԿ ԱՅԼ ԲԱՆ Է

    2023-02-18 09:07

    Հայաստանն ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները, մեր առաջարկները փոխանցվել են ադրբեջանական կողմին։ Այս մասին փետրվարի 16-ին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաղորդում է News.am-ը։ «Առաջարկներ ասելով պետք է նկատի ունենալ ամբողջական փաստաթղթի նախագիծը՝ մեր առաջարկներով։ Մենք նախագծի վրա աշխատում ենք հետևյալ տրամաբանությամբ՝ ստանալ մի փաստաթուղթ, որը ցանկացած պահի պատրաստ ենք ստորագրել։ Հասկանալի է, իհարկե, որ այդ փաստաթուղթը պիտի ընդունելի լինի Ադրբեջանի համար։ Սրա իմաստն այն է, որ փաստաթղթի ստորագրումը ոչ թե պետք է վերակերպվի պատերազմի՝ արդեն խաղաղության պայմանագրի հիման վրա, սա աբսուրդ է հնչում, բայց կարող է լինել նաև այսպիսի սցենար, այլ, ընդհակառակը, իսկապես նշանակի տևական խաղաղություն: Ես կրկին արտահայտում եմ խաղաղության հաստատման այնպիսի պայմանագիրը, որը տևական և կայուն խաղաղության երաշխիք կդառնա, ահա այսպիսի պայմանագիրն օր առաջ ստորագրելու մեր կառավարության և անձամբ իմ հանձնառությունը: Ես պատրաստ եմ վերցնել և կրել այդպիսի պատասխանատվություն»,- հայտարարեց Փաշինյանը։

  • ԻՆՉԻ՞ ՏԱԿ Է ՊԱՏՐԱՍՏ ՍՏՈՐԱԳՐԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ

    2023-02-17 19:17

    2023 թվականի փետրվարի 15-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի ու Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Կարեն Դոնֆրիդի միջև։ Քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հեռանկարները։ Հաջորդ օրը ՀՀ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանը Բաքվին է փոխանցել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր առաջարկները։ Վարչապետը նշեց որոշ շարժեր և հայտարարեց, որ պատրաստ է իր վրա վերցնել այնպիսի պայմանագրի ստորագրման պատասխանատվությունը, որը պետք է ձեռնտու լինի նաև Ադրբեջանին։

  • Արմեն ԱՇՈՏԱՆ. ՄԵԶ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԶՐԿԵԼ ԱՐՑԱԽԻՑ ԲՈԼՈՐ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐՈՒՄ

    2023-02-17 13:28

    Ահա այսպիսի նամակ է ստացել համաշխարհային խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկի կազմկոմիտեից էկոնոմիկայի նախարարությունը։ Այդ ցուցահանդեսը պետք է տեղի ունենա Բեռլինում՝ այս տարի, մարտի7-9:

  • Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ Ի՞ՆՉ ԵՐԿՈՒ «ԿԱՐԵՎՈՐ» ՀԱՐՑԵՐ Է ԼՈՒԾԵԼ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ

    2023-02-17 10:36

    67 օր Արցախը շրջափակման և հումանիտար աղետի մեջ է, իսկ Հայաստանում աչքալուսանք են բերել Թուրքիայից:

  • ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ 35 ՏԱՐԵԿԱՆ Է. ՌԵԺԻՄԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՋՆՋԵԼ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱԿԱՆ ԷՋԵՐԸ

    2023-02-17 09:44

    1988 թվականի փետրվարի 12-ին Հադրութում անցկացվեց առաջին հանրահավաքը, որը սկիզբ դրեց հայ ժողովրդի պատմության մեծագույն իրադարձությանը՝ Արցախյան (Ղարաբաղյան) ազգային-ազատագրական շարժմանը։ «Շարժումը» սկսվեց Հադրութում, մեկ օր անց հասավ Ստեփանակերտ, ապա Երևան, վերածվելով ողջ ազգի միասնական կամարտահայտության անկասելի պոռթկման։ Շարժման օրինակելիությունն ու օրինականությունը, հատկապես առաջին փուլում, վաղուց դարձել են քրեստոմատիական և լեգենդար կատեգորիաներ, որոնք ենթակա չեն վերանայման։

  • Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆ․ ԱԶԳԱՅԻՆ ՆՈՐ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄՆ ԱՌԱՆՑ ԴԵԼԻՄԻՏԱՑԻԱՅԻ

    2023-02-17 09:37

    Արցախը մի քանի ամսում կվերանա, եթե խաղաղության պայմանագրում նրա կարգավիճակի քննարկման թեզ չլինի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

  • ՎԱՐՉԱՊԵՏԸ ՏԽՐՈՒՄ Է

    2023-02-16 08:46

    Փաշինյանը շատ է տխրում։ Փաշինյանի թիմի համար անչափ հեղինակավոր «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» միջազգային հասարակական կազմակերպությունն արձանագրում է, որ կոռուպցիան աճել է։ Շա՜տ է տխրում Փաշինյանը, քանի որ, չնայած իր ողջ բանավոր ձեռնածությանը, պայթում է վերջին փուչիկը, որով նա դյութում էր իր դյուրահավատ ընտրազանգվածին. այն մասին, թե իր թիմն անհաշտ պայքար է ծավալելու կոռուպցիայի դեմ։ Ավելին, մի անգամ նա նույնիսկ հայտարարեց, թե Հայաստանում համակարգային կոռուպցիային վերջ է տրված. այն չկա՛։

  • ԻՆՉՈ՞Ւ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԻ ՀԱՐՑՆՈՒՄ, ԹԵ ՈՐՏԵՂԻՑ ՆՐԱՆՑ ԱՅԴՔԱՆ ՓՈՂ

    2023-02-16 08:40

    Արտաքին գործերի նախարարը գնել է հարյուր հազարավոր դոլարներ արժեցող առանձնատուն Օրերս հայտնի դարձավ, որ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու իր կինը առանձնատուն են ձեռք բերել հարյուր հազարավոր դոլարներով՝ ներառյալ հարակից տարածքի և կցակառույցների արժեքը։ Որտեղի՞ց արտգործնախարարին այդքան փող, չէ՞ որ նա ողջ կյանքում ապրել է պետական աշխատավարձով։ Մինչև 2018 թվականը նրա ընտանիքը հազիվ էր ծայրը ծայրին հասցնում, խոսնակի պաշտոնում Միրզոյանը խոսում էր կենցաղային տեխնիկան ապառիկ գնելու մասին…