ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ՝ ՄԵԾԱԾԱԽ ԵՎ ՄԱՆՐԱԾԱԽ
Հայաստանի կառավարությանը առաջարկվել է փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում՝ տնտեսության, գիտության, մշակույթի, առողջապահության և սպորտի զարգացման գործում ներդրած ավանդի համար ՀՀ քաղաքացիություն տրամադրելով պարզեցված կարգով, հաղորդում է ԱՌԿԱ-ն: ՀՀ ոստիկանության կողմից մշակված e-draft.am իրավական ակտերի միասնական հարթակում տեղադրված նախագծի համաձայն՝ առաջարկվում է ՀՀ քաղաքացիություն տրամադրել օտարերկրյա ներդրողներին, սպորտի, մշակույթի, բժշկության, գիտության ոլորտի գործիչներին, որոնք համապատասխանում են մի շարք չափանիշների: