ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՆԱԽՈՐԴ ԵՎ ՆԵՐԿԱՅԻՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԸ ՀԻՄՆԱԶՈՒՐԿ Է ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ

2022-08-22 16:47

Երեկ հայկական լրատվադաշտի համընդհանուր քաոսի մեջ աչքովս ընկավ իմ կողմից շատ հարգված փորձագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հետաքրքիր հարցազրույցը, որում նա խորհրդածում է Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակի մասին, ինչպես նաև ներկայացնում երկիրը համակարգային աղետի հանգեցրած պատճառահետևանքային կապերի իր տարբերակը։ Հեղինակի բազմաթիվ գնահատականներն ու մտորումները դրդեցին ինձ խորհրդածել նույն թեմայով և այսօրինակ վերլուծական բանավեճի միջոցով փորձել լույս սփռել, օգնել փորձագիտական-քաղաքական շրջանակներին ճշմարտության հավերժական որոնումներում։

  • Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ Ի՞ՆՉ ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ… Մաս 3

    2022-08-22 12:06

    Իշխող քաղաքական ուժի և Նիկոլ Փաշինյանի մասնակցությունն ու հաղթանակը Հայաստանում 2021թ հունիսին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում՝ նյութականացրեցին 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո Հայաստանի և հայ ժողովրդի պարտությունների շղթան։

  • Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԱՅԼԵՎՍ ՈՒՆԱԿ ՉԷ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐԵԼՈՒ

    2022-08-22 11:22

    Արցախի պետական կառավարման համակարգն այլևս ունակ չէ արդյունավետ կառավարելու այն բոլոր ռիսկերը՝ անվտանգությունից մինչև երկրի բնականոն զարգացում, որոնք այսօր և առաջիկա տարիներին կախված են լինելու Արցախի գլխին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

  • Վարդան ՈՍԿԱՆՅԱՆ․ ՀՈԳԵԲԱՆՈՐԵՆ ՄԵԶ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՀԱՇՏԵՑՆԵԼ «ԹԻԶԱՌԹԻԶԱԿԱՆՈՒԹՅԱՆ» ՀԵՏ՝ ԹԻԶ ԱՌ ԹԻԶ ՀԱՆՁՆԵԼՈՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՂԸ

    2022-08-20 12:56

    Հայաստանի և Արցախի հանրապետությունների դեմ հենց այժմ էլ վարվող լայնածավալ հիբրիդային պատերազմում Բաքվի բարբարոսական վարչախումբն օգտագործում է նաև «տեղանվանական պատերազմի» ողջ գործիքակազմը՝ փաստացիորեն չճանաչելով նույնիսկ Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտոնական տեղանվանական համակարգը։ Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

  • ԵԹԵ ԴԱԴՐՅԱՆԸ ԻՄԱՆԱՐ, ԱՊԱ ԴԺՎԱՐ ԹԵ ՑԱՆԿԱՆԱՐ ԹԱՂՎԱԾ ԼԻՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ…

    2022-08-19 18:53

    «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության խորապատկերին մի տեսակ աննկատ անցավ այն, ինչը սովորական պայմաններում զայրալից մեկնաբանությունների տարափ կառաջացներ սոցցանցերում և ընդհանրապես հասարակության մեջ։ Խոսքը հայտնի թուրք գիտնական պատմաբան Թաներ Աքչամի ֆեյսբուքյան գրառման մասին է։ Հիշեցնեմ, որ Աքչամը Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք առաջին ակադեմիկոսներից է, հետազոտող և Ցեղասպանության թեմայով մի շարք գրքերի ու հոդվածների հեղինակ։ 1976 թվականին ձերբակալվել և դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, սակայն փախել է, տեղափոխվել Գերմանիա, որտեղ ստացել է քաղաքական փախստականի կարգավիճակ։ Ներկայումս Մինեսոտայի համալսարանի (ԱՄՆ) պրոֆեսոր է։

  • Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԻՆՉ ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ... Մաս 2

    2022-08-19 13:13

    Վերլուծության այս մասում փորձենք ավելի մանրամասն անդրադառնալ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո բանակցային գործընթացում տեղի ունեցած ձախողումներին։ Այսպես պատերազմից անմիջապես հետո ԼՂ հակամարտության և Արցախի ճակատագրի վերաբերյալ միջազգային հանրության արձագանքը բավականին հուսադրող էր։

  • Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ԵՂԱԾ ԱՂԵՏՆԵՐԻՑ ԱՎԵԼԻ ՍԱՐՍԱՓԵԼԻ ԱՂԵ՞Տ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ

    2022-08-19 09:16

    ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ևս մեկ անգամ ներկայացրել է այն աղետները, որոնք տեղի են ունեցել ՀՀ գործող կառավարության օրոք՝ ևս մեկ անգամ հասարակությանը հիշեցնելու, թե ինչ կորուստներ ենք ունեցել 2018 թվականից հետո։ Արտակ Զաքարյանն անդրադարձել է նաև «ամեն X պահի նոև աղետ լինելու» մասին Փաշինյանի հայտարարությանը․

  • ՄՏԵՐՄԱՆՈՒՄ ԵՆՔ ՑՆՑՈՒՄՆԵՐԻ ԱՂԲՅՈՒՐԻ ՀԵՏ

    2022-08-19 08:46

    Օգոստոսի սկզբին Սոչիում կայացած հանդիպման ժամանակ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները, ի թիվս ամենի, պայմանավորվեցին ռուբլիով առևտրի մասին: Մասնավորապես, հանդիպման արդյունքներով Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան այսուհետ ռուբլիով կվճարի ռուսական գազի դիմաց։ «Մենք պայմանավորվել ենք ռուբլու շուրջ պարոն Պուտինի հետ։ Գազի դիմաց ռուբլիով վճարումը փող կբերի ինչպես Ռուսաստանին, այնպես էլ Թուրքիային»,- հայտարարեց Թուրքիայի նախագահը։

  • ՊԱՐԵՐ ԱՐՅԱՆ ՎՐԱ

    2022-08-18 18:00

    Մինչ մեր համաքաղաքացիներից ոմանք ծաղիկներ ու խաղալիքներ են տանում Երևանում տեղի ունեցած ողբերգության վայր կամ պարզապես լուռ վերապրում կատարվածը, մյուսները պարեր են կազմակերպում արյան վրա՝ խելացի ճառեր արտասանելով որոնողափրկարարական աշխատանքների, ամեն առիթով հրավառությունից հրաժարվելու անհրաժեշտության մասին, թողնելով այդ «արտոնությունը» միայն իշխանություններին՝ պետական տոների առթիվ, այն մասին, որ այդ հարցը արտահերթ կարգով կքննարկվի սեպտեմբերին մեկնարկող ԱԺ աշնանային նստաշրջանում և այլն: Թվում է, թե դրանում ոչ մի դատապարտելի բան չկա, եթե…

  • Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ՕՐԱԿԱՐԳ

    2022-08-18 15:15

    Հայաստանը գտնվում է ներքին անկայունության շատ վտանգավոր փուլում։ Պայթյուններ, հրդեհներ, ահաբեկչական ահազանգեր, տարհանումներ, փլուզումներ, խոշոր վթարներ. սա արդեն մեր կենցաղն է։ Ամենօրյա լրահոսը լի է հանրային տագնապով և սահմռկեցուցիչ վթարներով։