ԲԱՔՈՒՆ ՆԵՐԽՈՒԺՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԵՎ ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ
Ադրբեջանցիների գնդագոծությունները ստիպեցին դադարեցնել Երասխում ԱՄՆ դրոշի ներքո կառուցվող ձեռնարկության շինարարությունը, Սոթքի հանքում հարյուրավոր մարդկանց գործազրկությունը նույնպես ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունների հետևանքն է, Կութ համայնքի և այլ գյուղերի բնակիչները զրկվել են արոտավայրերից՝ Հայաստանի Հանրապետության 200 քառ.կմ տարածքի բռնազավթման արդյունքում: Պատերազմի սպառնալիքով հանձնվում են Տավուշի 4 գյուղեր, համանման գործընթաց է սպասվում Տիգրանաշենում և Գեղերքունիքի մարզում, որտեղ, ըստ շրջող լուրերի, արդեն սկսվել են ականազերծման աշխատանքները, թեև ՊՆ-ն հերքում է փաստը: Օրերս Ալիևը ուղիղ տեքստով հայտարարեց, որ սահմանազատման-սահմանագծման գործընթացն իրականացվում է Բաքվում կազմված փաստաթղթերով, ինչից հետևում է, որ Հայաստանի իշխանությունները հլու-հնազանդ կատարում են նրա հրահանգները…