ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՊԱՏԵՐԱԶՄԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ

2023-11-21 11:13

Վերնագրում ստորակետը կարելի է դնել ըստ ճաշակի: Իհարկե, ողջամիտ մարդիկ կնախընտրեն դնել դա երկրորդ բառից հետո, բայց այն քաղաքական գործիչները, որոնցից հիմնականում կախված է ստորակետի տեղը, հիմնականում այնքան էլ չունեն ողջամտության հետ...

  • ԲԱՆԿԵՏ ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ, կամ՝ ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    2023-11-21 08:27

    Շաբաթ օրը՝ նոյեմբերի 18-ին, Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ ՀՀԿ-ի և մի շարք այլ կուսակցությունների կազմակերպած բողոքի ակցիան: Այդչափ մտածված, հասցեական ու նպատակային ակցիա մայրաքաղաքում վաղուց չէր եղել, ավելին՝ ընդդիմության մասին որոշ ժամանակից ի վեր կարելի է խոսել լոկ «այսպես կոչված» բառակապակցության հավելումով, քանզի դրա ներկայացուցիչները խորհրդարանում միանգամայն խաղաղ գոյակցում և նույնիսկ ինչ-որ առումով համագործակցում են իշխանությունների հետ, իսկ նրանց ընդդիմադիր լինելու միակ դրսևորումը երբեմն հնչող «սուր» հարցերն ու հայտարարություններն են։

  • Արգիշտի ԿԻՎԻՐՅԱՆ․ ԵՐԿՈՒ ԳՈՐԾՈՆ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՀԱՐՁԱԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-11-20 19:46

    Ադրբեջանին ոչ թե Սյունիքով ճանապարհներ են պետք, այլ Թուրքիայի հետ անկաշկանդ հաղորդակցություն։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։  

  • ՀԱՅԿԱԿԱՆ ՆՈՐ ՆՈՐՄԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՐ ՎՏԱՆԳՆԵՐԸ. ՈՒՐԱԽԱՆԱԼ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՏԽՐԵԼ

    2023-11-20 12:36

    Պարտադրվող ուրախությունը, պարտադրվող տոնը զանգվածային բռնության ձևերից մեկն է՝ տոտալիտար-այլասերված գեշ ռեժիմներին բնորոշ։ Երևանի ինտենսիվ ամանորացմանը զուգահեռ՝ Արցախի մեր քույրերն ու եղբայրներն առ այսօր ամեն օր թաղում, հոգեհանգիստ, յոթ-քառասունքի մեջ են, ամեն օր ԴՆԹ-ի նոր հաստատում է գալիս ու նոր ողբերգություն։ Այս մասին գրում է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

  • ԵԱՀԿ ԽՎ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԴԻՄԱՎՈՐԵՑԻՆ ՍՈՒԼՈՑՆԵՐՈՎ. ՀՀԿ-Ն ԱԿՑԻԱ Է ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-11-19 13:01

    Հայաստանի հանրապետական կուսակցությունը և մի շարք ընդդիմադիրներ բողոքի ակցիա են կազմակերպել Հանրապետության հրապարակում՝ ԵԱՀԿ պատվիրակության երևանյան այցի առիթով։  

  • ՀԱՆՃԱՐԵՂԸ

    2023-11-18 10:01

    Այնուամենայնիվ պետք չէ ամաչել խոստովանել, թե որքա՜ն է մեր բախտը բերել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առումով։ Չէ, հասկանալի է. Սի,Պուտին, Բայդեն…Նրանց երակներում նույնպես կրակ կա։ Մանավանդ վերջինի։ Բայց խելամիտ ֆորտունան, իհարկե, նրանց հետ գլուխ չի դնում, քանի դեռ Հայաստանում վարչապետ է Նիկոլ Վովայի Փաշինյանը։

  • ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆ, կամ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԲՌՆԱՃՇՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

    2023-11-18 09:57

    Թվում էր, թե 16-ամյա Սամվել Միրզոյանի կալանավորումից ավելի զազրելի արարք իշխող վարչախումբն այլևս չի կարող հորինել, բայց այս անգամ էլ արդեն իսկ հատակի տակ հայտնաբերվեց ևս մեկը: Հիշեցնեմ, որ Արցախի Մարտակերտի շրջանի նախկին բնակչին՝ բազմազավակ և 2 հաշմանդամ ունեցող ընտանիքի միակ կերակրողին միանգամից չեն ձերբակալել կառավարության շենքի մոտ սեպտեմբերի 19-ի դեպքերին մասնակցելու համար: Սկզբում նրան փնտրում էին, ավելի ճիշտ՝ ձևացնում, թե փնտրում են, քանի որ Միրզոյանը բնակության վայրում էր և ոչ մեկից չէր թաքնվում։ Նրան ձերբակալեցին սեպտեմբերի 27-ին, իսկ հետո կալանավորեցին՝ առանց հաշվի առնելու, որ 7 երեխա ունեցող ընտանիքում չկա հայր։ 12-րդ դասարանի աշակերտ Միրզոյանն աշխատում էր օրավճարով, որպեսզի կերակրի ընտանիքին։ Նման «կողմնակի» հանգամանքները ռեժիմին ծառայող արդարադատությանը չեն հետաքրքրում…

  • Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՀՀ-Ի ՀԱՄԱՐ ԿԱ 3 ՃԱՆԱՊԱՐՀ, ՄԵԿԸ` ՑԱՆԿԱԼԻ, ԵՐԿՈՒՍԸ` ՈՂԲԵՐԳԱԿԱՆ

    2023-11-17 19:08

    Եթե Հայաստանը շարժվի Արևմուտքի գծած պլանով և դուրս գա Ռուսաստանի դեմ, հետևանքներ չլինել չեն կարող։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս հայտարարությունն արեց ՀՀԿ գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

  • ՏԵՌՈՐԸ՝ ՈՐՊԵՍ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՆՈՐ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԲԱՆ

    2023-11-17 12:50

    Հոկտեմբերի 27-29-ին փողոցային անկարգություններին մասնակցելու համար ձերբակալվել են 16-ամյա արցախցիներ Սամվել Միրզոյանը, Մխիթար Օհանջանյանը, Մանվել Պողոսյանը, Գոռ Հակոբյանը։ Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը քրեական հետապնդման ենթարկվեց Քր.օր.-ի 330 հոդվածով, սեպտեմբերի 19-ին արված «Մա՛հ դավաճաններին» գրառման համար։ Ֆեյսբուքյան գրառման համար ձերբակալված է նաև նախկին պատգամավոր Արագած Ախոյանը։ Խորհրդարանի փոխխոսնակ Ալբերտ Բազեյանը ձերբակալված է պետության ղեկավարի վրա մահափորձ նախապատրաստելու մեղադրանքով։ Որպես «ապացույց» ներկայացված է մեկ մարդու զրպարտչագիր։ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը մեղադրվում է բռնության կոչի համար…

  • ՓԱՇԻՆՅԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԳՆԱԼ ՎԱՇԻՆԳՏՈՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-11-16 19:51

    Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։