ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՇԱՁՈՂԸ
Տեղին չէ սեղմել հակառակորդի ձեռքը այն պայմաններում, երբ ճնշում է գործադրում քո վրա, արտաքսել է հայրենակիցներիդ հայրենի հողից, իրականացրել ցեղասպանություն, հայտարարեց լրագրողներին Սեյրան Օհանյանը Եռաբլուրում։ Նիկոլ Փաշինյանն այդ կարծիքին չէ։ Ավելի շուտ՝ հակառակը. որքան ավելի է նրա վրա ճնշում գործադրում Ալիևը, որքան ավելի մեծ նկրտումներ ու պահանջներ է ներկայացնում, այնքան ավելի է իջեցնում Փաշինյանը Հայաստանի անկախության նշաձողը, և իր անձնական «նշաձողը»՝ նույնպես։ Դե, իսկ Արցախի «նշաձողը» իջեցվեց պետականության վերացման մակարդակի…