Սուրեն ՊԱՐՍՅԱՆ․ ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՂԸ ԿԱՆԳՆԱԾ Է ՓԱՍՏԻ ԱՌՋԵՎ
Անցած տարվա թուրքական ապրանքների ներմուծման էմբարգոն դրական ազդեցություն էր ունեցել Հայաստանի տեղական արտադրողի վրա։ Հիմա, երբ էմբարգոն հանված է, մի շարք տեղական արտադրողներ տուժում են։ Այս մասին Sputnik Արմենիայի եթերում հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ խոսելով Հայաստան-Թուրքիա ապրանքաշրջանառության մասին։