ՎԱՐԿԵՐ՝ ԶՐՈՅԱԿԱՆ ՕԳԳ-ՈՎ
Հայաստանի ՀՆԱ աճը կգերազանցի 5%-ը և՛ 2021, և՛ 2022 թվականներին։ Այս մասին ասվում է Հայաստանում դիտորդական առաքելության արդյունքների վերաբերյալ ԱՄՀ հաղորդագրության մեջ, հաղորդում է Sputnik Արմենիան։ Այն բանից հետո, երբ եզրակացությունը կհաստատի ԱՄՀ գործադիր խորհուրդը (սպասվում է դեկտեմբերի կեսերին), Հայաստանը կստանա հակաճգնաժամային վարկի հերթական տրանշը, դրա չափը կկազմի 51,429 մլն SDR (դոլարի հաշվարկով՝ շուրջ 72,5 մլն):