ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ՓՄՁ ՎԱՐԿԱՅԻՆ ՊՈՐՏՖԵԼԸ 2023-ԻՆ ԳՐԱՆՑԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 30% ԱՃ

2024-03-21 17:33

Ամերիաբանկի փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) վարկային պորտֆելը 2023թ-ին ավելացել է ավելի քան 30%-ով՝ 31.12.2023թ-ի դրությամբ կազմելով 222,6 մլրդ ՀՀ դրամ։ Զգալի աճել է նաև Ամերիաբանկի ՓՄՁ հաճախորդների թվաքանակը՝ վերջին 3 տարում ավելանալով գրեթե 3 անգամ:

  • ՄԱՐՏԻ 30-ԻՑ «ՄԻՐ» ՔԱՐՏԵՐԸ ԿԴԱԴԱՐԵՆ ԳՈՐԾԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱԶՄԱԹԻՎ ԲԱՆԿԵՐԻ ԲԱՆԿՈՄԱՏՆԵՐՈՒՄ

    2024-03-19 11:44

    Ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերը մարտի 30-ից կդադարեն գործել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով «ՎՏԲ Հայաստանի» ներկայացուցչին և ռուսական վճարումների շուկայում իր աղբյուրին։

  • GLOBAL FINANCE-Ը ՃԱՆԱՉԵԼ Է ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԴԻՐՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՅՈՒՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

    2024-03-11 14:49

    Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ. կայուն ֆինանսավորման գծով Հայաստանի լավագույն բանկը: Այս մրցանակն Ամերիաբանկի չորրորդ անընդմեջ հաղթանակն է կլիմայի փոփոխության բացասական ազդեցության մեղմելուն ու ավելի կայուն ապագա կառուցելուն միտված նախաձեռնությունների ֆինանսավորման ոլորտում։

  • ԲՐԵԹ ՔԻՆԳԸ DOING DIGITAL ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՐՈՒՄԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՈՍՆԱԿՆ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2024-03-05 16:31

    SPRING PR ընկերության Doing Digital միջազգային ամենամյա ֆորումը (DDF) վերադառնում է․ այս տարի այն կանցկացվի ապրիլի 3-ին «Հնարավորություններին ընդառաջ» խորագրով, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը։  

  • «ՅԱՐԽՈՒՇՏԱ»՝ ...ՊԱՐՏՎԱԾՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ

    2024-02-28 11:23

    Հայաստանի կառավարությունը փետրվարի 23-ի նիստում հաստատեց 2023 թվականի իր ծրագրի կատարման և արդյունքների վերաբերյալ զեկույցը, որը խորհրդարանին պետք է ներկայացվի մինչև մարտի 1-ը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդ որում ընդգծեց, որ փաստաթուղթը ներառում է կառավարության ծրագրի կատարելիության արդյունավետ և թվային ցուցանիշներ, որոնք ներկայացված են մի շարք բաժիններով. արտաքին քաղաքականություն, պաշտպանություն, տնտեսություն, ենթակառուցվածքների և մարդկային կապիտալի զարգացում, իրավունք և արդարադատություն, ինստիտուցիոնալ զարգացում… Բնավ չենք սխալվի, եթե ենթադրենք, որ խորհրդարանական քննարկումների ժամանակ Փաշինյանին հավատարիմ ՔՊ-ականները (նույն իրենք՝ «ուսապարկերը», իսկ տիրոջ հագուկապի վերջին թարմացման լույսի ներքո՝ նրա «կեպիները») արժանի գովասանքի կարժանացնեն գործադիր իշխանությանը, հերոսական ներբող կձոնեն նրան, իսկ եթե պահանջվի, ապա նաև կպարեն «Յարխուշտա» մարտական պարը։

  • ՀԱՅԿԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳԸ» ՀԱՅՏՆՎԵԼ Է ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԱԿ

    2024-02-28 10:10

    2024 թվականի փետրվարի 23-ին Վաշինգտոնը հայտարարեց հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթի ներդրման մասին։ Փաթեթում ներառված են ավելի քան 500 ֆիզիկական և իրավաբանական անձինք։ Հատկանշական է, որ այս փաթեթի ընդունումը պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկի երկրորդ տարով և ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվամբ։

  • ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ԳՈՐԾԱՐՔԸ ՈՐՊԵՍ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՓՐԿԱԳԻՆ ԴԻՏԱՐԿԵԼՆ ԱՆՀԵԹԵԹ Է․ ՓՈՐՁԱԳԵՏ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2024-02-26 10:37

    «Այստեղ որևէ կապ չկա ադրբեջանցիների կամ Ռուբեն Վարդանյանի հետ։ Պետք է հստակ արձանագրել, որ Ամերիաբանկի հետ կապված գործընթացը բաց է, թափանցիկ։ Բոլոր հետաքրքրասերները կարող են անարգել համացանցում ծանոթանալ Վրաստանի Բանկին, տեսնել, թե ովքեր են ներդրողներն ու բաժնետերերը, փայատերերը։  

  • RIA ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ՃԱՆԱՉԵԼ Է ՏԱՐՎԱ ԳՈՐԾԸՆԿԵՐ

    2024-02-22 10:40

    Ria Money Transfer դրամական փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր 2023 թվականի ընթացքում նշանակալի արդյունքների հասնելու և RIA համակարգի բիզնեսի աճին աջակցելու համար:

  • ԳՈՐԾԱՐՔԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԱՌԱՆՑ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2024-02-22 10:25

    «Իրավական տեսանկյունից բոլոր գործողությունները հնարավոր է իրականացնել առանց Ռուբեն Վարդանյանի անմիջական մասնակցության»: Այս մասին Ամերիաբանկի և BOGG ֆինանսական խմբի միջև հնարավոր գործարքի վերաբերյալ Civilnet-ին տված հարցազրույցում ասել է ՖԻՆԱՐՄ ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիայի գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանը:  

  • Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ․ ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ, ՈՐ ԴՐԱ ՀԵՏևՈՒՄ ԿԱՆԳՆԱԾ Է ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ

    2024-02-21 10:33

    Միամտություն է ենթադրել, թե «Ամերիաբանկի» գործարքը կարող է փրկագին լինել Ադրբեջանում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանին ազատ արձակելու դիմաց։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը՝ հիշեցնելով տարիներ առաջ տեղի ունեցած մեկ այլ գործարքի փորձ։