«Հրապարակ». ԻՆՉ ՍՑԵՆԱՐ ԵՆ ՄՏԱԾԵԼ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ ՀԱՄԱՐ
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը նախօրեին կատարյալ ֆիասկո գրանցեց։ Նա ամիսներ շարունակ նախապատրաստվում էր մեծ հանրահավաքի, սակայն Ստեփանակերտի հրապարակում մի քանի հարյուր, լավագույն դեպքում՝ հազար մարդ էր երեկ կարողացել հավաքել։