ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ՇՐՋԱՅՑ «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ
«ԳեոՊրոՄայնինգ գոլդը» ԵՊՀ ուսանողների և ավագ դպրոցի աշակերտների համար կազմակերպել էր ճանաչողական շրջայց Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում։
«ԳեոՊրոՄայնինգ գոլդը» ԵՊՀ ուսանողների և ավագ դպրոցի աշակերտների համար կազմակերպել էր ճանաչողական շրջայց Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում։
Հայաստանում այսօր նշվում է «Փաստաբանի օրը» և փաստաբանության ձևավորման 104-ամյակը։ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանն իր շնորհավորական ուղերձում արձանագրել է՝ «փաստաբանական համայնքը հավատարիմ մնալով փաստաբանի վարքագծի կանոններին և փաստաբանական էթիկայի սկզբունքներին, բարձր հեղինակությամբ ու իրավական համակարգում շարունակաբար ամրապնդվող պրոֆեսիոնալ ազդեցությամբ նպաստում է մեր երկրում արդարադատության հաստատմանը»։
Ծայրահեղ աղքատության մակարդակը 0,7 տոկոսից հասել է 1,5 տոկոսի, և դա տագնապալի է։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Արդշինբանկը մինչև դեկտեմբերի 17-ը երկարաձգել է Visa Digital վճարային քարտի տրամադրման ակցիան։ Մինչ այս ամսաթիվը Հայաստանի Հանրապետության ռեզիդենտները կարող են պատվիրել թվային քարտը Արդշինբանկ մոբայլ հավելվածից ընդամենը 1 ՀՀ դրամով:
«Հրապարակ» թերթը գրում է. «Շարք» ՍՊԸ-ն, որը նույն TV 5-ն է, հայցադիմում է ներկայացրել դատարան, որով դատարանից պահանջում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պարտավորեցնել՝ զրպարտություն համարվող տեղեկությունը հրապարակային հերքելու։ Հեռուստաընկերությունը նաև ոչ նյութական վնասի փոխհատուցում է պահանջել՝ 200 հազար դրամի չափով։ Հայցը ներկայացվել է նոյեմբերի 25-ին և մակագրվել դատավոր Մուրադ Հովակիմյանին։
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության մեր աղբյուրից տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանի համար պետբյուջեից 5 նոր ամենագնաց են ձեռք բերել։ Տեղեկությունը հրապարակված չէ, քանի որ գաղտնի որոշմամբ է ձեռք բերվել՝ ԱԱԾ-ի կողմից, և տրամադրվել ՊՊԾ-ին, որ սպասարկեն Փաշինյանին ու նրա ընտանիքին։ 4-ը Toyota Land Cruiser 300 մոդելի են, յուրաքանչյուրի արժեքը՝ մոտ 100 հազար դոլար։ Հինգերորդը դիզելային շարժիչով Lexus LX500 շքեղ ամենագնաց է՝ արժեքը 130-150 հազար դոլար։ Այսինքն՝ ավելի քան 500 հազար դոլար է վճարվել պետբյուջեից։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մայրաքաղաքի ամանորյա շքեղ լուսավորությունը հարկատուների վրա ծանր «նստեց»։ Փաստորեն, թանկարժեք են ոչ միայն լույսերը, այլև դրանց տեղադրումն ու հավաքումը։ Երևանի քաղաքապետարանը հոկտեմբերին 176 մլն դրամի պայմանագիր է կնքել «Սինեմարտ» ՍՊԸ-ի հետ։
Քաղաքի տոնական ձևավորման վերաբերյալ բողոքներն ու քննադատությունն այս տարի սովորականից ավելի շատ էին, բայց անհնար կլինի առանց լուսավորության: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ մեկնաբանելով քաղաքի կենտրոնում շենքերի փչացման հետ կապված սկանդալային պատմությունը, հաղորդում է Sputnik Արմենիան։ Իր գրառման մեջ քաղաքապետն այնուամենայնիվ ընդունում է, որ քաղաքի տոնական լուսավորության աշխատանքները կազմակերպելիս եղել են մի շարք թերություններ, սակայն վստահեցնում է, թե իշխանությունները կվերացնեն դրանց հետևանքները: Ընդ որում չպետք է մոռանալ, հավելել Է Սարգսյանը, որ Հայաստանն այս տարի պատիվ ունի հյուրընկալել մանկական Եվրատեսիլը և տասնյակ պատվիրակությունների, ինչի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել հյուրերին ցույց տալ երկրի մայրաքաղաքն իր ողջ շուքով: Նրա խոսքերով, հումորներից ու քննադատությունից խուսափել չէր լինի, եթե քաղաքն ընդհանրապես զարդարված չլիներ. այդ դեպքում կասեին, թե քաղաքապետարանը ի վիճակի չէ պատվով ներկայացնել քաղաքը հարյուրավոր հյուրերին։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Գործող իշխանություններն իրենց քայլերով ամեն օր ապացուցում են, որ իսկապես լիովին ձեռք են քաշել Արցախից: Դա արտահայտվում է նույնիսկ ՀՀ պետբյուջեում: Ի մասնավորի, հինգշաբթի օրը ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի լրամշակված նախագծին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի զոհերի ֆոնին PR անող փոխքաղաքապետը այժմ էլ որոշել է «Եվրատեսիլ» երգի մրցույթն օգտագործել ապագա քաղաքապետի պաշտոնում իր դիրքերն ամրապնդելու համար: