ՀԵՐԹԱԿԱՆ ԱՌԱՍՊԵԼԸ
Ընթացիկ տարվա սկզբին, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում աղքատության ցուցանիշը կազմել է մոտ 27%, ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, հաղորդում է ԱՌԿԱ-ն: «Պետք է սպասենք պաշտոնական թվերին, որպեսզի հասկանանք, թե ինչ է լինելու տարեվերջին»,- ասել է նա Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Ընդ որում նախարարը հույս է հայտնել, թե իշխանությունների կատարած աշխատանքը արդյունավետ կլինի, և աղքատությունը, չնայած առկա դժվարություններին, կկրճատվի։ «Մեր աշխատանքի գլխավոր արդյունքը պետք է լինի տնտեսության աճի հավասարաչափ բաշխումը բնակչության տարբեր շերտերի միջև»,- պարզաբանել է նա: