«Հրապարակ»․ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՊԵՍ ԾՐԱԳՐՎԱԾ ԾԱՆՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԵՏԵՎԱՆՔ ԷՐ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանգստյան օրերին Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արարատի մարզի գյուղեր։ Ուշագրավ է, որ այցելությունն անակնկալ է եղել անգամ մարզից ընտրված պատգամավորների համար, ինչը նշանակում է, որ Փաշինյանը ոչ այնքան տեղի խնդիրներով պայմանավորված էր մեկնել, որքան ընդդիմությանն ինչ-որ բան ապացուցելու՝ ցույց տալու, որ ժողովուրդն իր հետ է, սիրում է իրեն, լուսանկարվում է, չի վիրավորում։