«Հրապարակ». «ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔՈՒՄ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՅՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԴԵՄ ԵՆ ՄԱՆԴԱՏՆԵՐԸ ՎԱՅՐ ԴՆԵԼՈՒՆ
«Հրապարակ» թերթը գրում է, որ «Հայաստան» դաշինքում հասկանում են, որ գնալով իրենց վարկանիշը իշխանությունից ոչ պակաս անկում է ապրում, և տարբեր գործիքակազմերի կիրառման վերաբերյալ պարբերաբար քննարկումներ են ունենում՝ փողոցային պայքարը թեժացնելու և խորհրդարանական աշխատանքին զուգահեռ տանելուց մինչև մանդատները վայր դնելը: