«Հրապարակ»․ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐԴԵՆ ՍԿՍԵԼ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետի պաշտոնից Հայկ Մարությանին հեռացնելուց հետո այդ պաշտոնի գլխավոր հավակնորդ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի առջև կանաչ լույս են վառել՝ կադրային քաղաքականությամբ և այլ քայլերով նախապատրաստվելու Երևանի ավագանու ընտրություններին, որոնք, դեռ պարզ չէ՝ կլինեն հերթակա՞ն, թե՞ արտահերթ։ Իշխանությունը հասկանում է, որ Երևանում հաղթելու համար շատ ջանքեր կպահանջվեն, ուստի պետք է այսօրվանից սկսել պատրաստվել դրան։