Շողեր ԲԱԲԱՅԱՆ․ 35 000 ՈՒՍՈՒՑԻՉ ՊԱՏՐԱՍՏ Է ԱԶԱՏՄԱՆ ԴԻՄՈՒՄ ԳՐԵԼ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կառավարության դիմաց բողոքող ուսուցիչների մի խումբ հանդիպել է կառավարության դիմումների ընդունման վարչության պետի հետ։ Հանդիպումից հետո ուսուցիչներից Շողեր Բաբայանն ասաց, որ իրենք բավականին մանրակրկիտ ներկայացրել են իրենց բոլոր դիտարկումները, իրենց առաջարկները։