«Հրապարակ». ՓԱՇԻՆՅԱՆԸ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԷԼ ՉԻ ԴԱԴԱՐՈՒՄ ԼՐԱԳՐՈՂ ԱՇԽԱՏԵԼ
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի երեկվա աղմկահարույց հայտարարության թեման, պարզվում է, տևական ժամանակ է՝ քննարկվում է Արցախում։ Փաշինյանը, որ վարչապետի պաշտոնում էլ չի դադարում լրագրող աշխատել, հղում անելով իր աղբյուրներին՝ հայտարարեց, թե հավաստի տեղեկություններ են հասել, որ Ադրբեջանը ծրագրեր է մշակում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքն՝ ԼՂ-ից ելք թույլ տալու՝ մուտք թույլ չտալու ուղղությամբ։