«ՍԵՎ ՑՈՒՑԱԿԸ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ. ԹՈՒՐՔԱԿԱՆ ՏԱՆԴԵՄՆ ԱՆՑՆՈՒՄ Է ԻՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆԸ
Այն, ինչ տեղի ունեցավ Վագիֆ Խաչատրյանի հետ ադրբեջանական ապօրինի անցակետում, և՛ կանխատեսելի էր, և՛ սպասելի։ Ավելին, փորձագետներն այդ մասին գրել են դեռևս մեկուկես-երկու ամիս առաջ։ Այն պահից ի վեր, երբ Արցախի նախագահի թույլտվությամբ այդ անցակետով սկսեցին անցնել Հայաստան եկող ուղևորներով մեքենաներ, ինչը շատերի կողմից արդարացիորեն գնահատվեց որպես Փաշինյանի պահանջի կատարում Արայիկ Հարությունյանի կողմից և առաջին քայլ Ադրբեջանին «ինտեգրվելու» ճանապարհին։ Եվ այն փաստը, որ 68-ամյա Խաչատրյանի առևանգումը տեղի է ունեցել Արցախի արդեն նույնիսկ ոչ թե շրջափակման, այլ պաշարման պայմաններում, շատ բանի մասին է վկայում։