ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

ՖՐԱՆՍԻԱՑԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ԼՂ-ԻՆ ՍԱՏԱՐԵԼՈՒ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ

2023-06-19 19:10

Ֆրանսիայի «Հանրապետականներ» կուսակցության՝ ավելի քան 170 պատգամավորներ, սենատորներ և տարածքային մարմինների ընտրված ղեկավարներ, այդ թվում՝ Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն, Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի նախագահ Քսավյե Բերտրան, Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսը, Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի խորհրդի նախագահ Լորան Վոքիեն, Կաննի քաղաքապետ, Ֆրանսիայի քաղաքապետերի ասոցիացիայի նախագահ Դավիդ Լիսնարը, Ֆրանսիայի Սենատում մեծամասնություն կազմող «Հանրապետականներ» խմբակցության նախագահ, Սենատում ԼՂ վերաբերյալ միջազգային իրազեկման խմբի նախագահ Բրունո Ռըտայոն, Ֆրանսիայի Ազգային ժողովում «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Օլիվյե Մարլեն, «Հանրապետականներ» կուսակցության փոխնախագահ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամին, «Հանրապետականներ» կուսակցության նախագահ Էրիկ Սիոտին և այլք հանդես են եկել «Լեռնային Ղարաբաղի ծրագրված վախճանը» և այդ տարածքի հայ բնակչության` ջարդերի ենթարկվելու վտանգը կանխելու վերաբերյալ հավաքական կոչով։ Կոչը հրապարակվել է ֆրանսիական «Լա Ֆիգարո»-ում, «Արմենպրես»-ը հայերեն թարգմանությունը ներկայացնում է ստորև.