ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

ԱՄՆ-Ն Է ԱՊԱՀՈՎԵԼՈ՞Ւ «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ»

2023-06-12 17:55

Երբ ԱՄՆ դեսպանը մեկնում Է Սյունիք… Հունիսի 6-ին խորհրդարանում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը լրագրողներին հայտարարեց, թե իբր՝ ադրբեջանցիները հետ են քաշվել Տեղ գյուղի հարակից դիրքերից: Խոսքը, հիշեցնեմ, հենց այն գյուղի մասին է, որտեղ ապրիլի 11-ին ադրբեջանցիների առաջխաղացման արդյունքում հայկական կողմից 4 զինվոր զոհվեց, 7-ը վիրավորվեցին:

  • Արթուր ՂԱԶԻՆՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆՊԱՏԱԿՆ ԱՐՑԱԽԸ ՉԷ, ԱՅԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ՎԵՐԱՑՆԵԼԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-06-12 11:44

    Դժվար է ասել՝ ինչպե՞ս արգելափակել «խաղաղության պայմանագրի» ստորագրումը, նախ պետք է հասկանալ՝ այդպիսի համաձայնագիր առհասարակ կստորագրվի՞, թե՞ ոչ։ Իշխանությունն ակնհայտորեն գնում է այդ ճանապարհով, դա չի թաքցնում, բաց տեքստով, ուղիղ խոսում է այդ մասին, ասում է, թե կգնա խաղաղության, և մենք վճարելու ենք դրա գինը։ Բայց հարց է՝ Ադրբեջանը կգնա՞ այդ «խաղաղությանը», քանի որ նրանց նշաձողը մշտապես եղել է շատ ավելի բարձր, քան Հայաստանը կարող է առաջարկել։ Գիշատիչ գազանի հոտառությամբ Ադրբեջանը զգացել է զոհի հոտը և ձգտելու է վերցնել առավելագույնը։ Ադրբեջանի նպատակն Արցախը չէ, այլ հայկական գործոնը վերացնելը, որպեսզի իրենք կարողանան անարգել, առանց որևէ խոչընդոտի միանալ Թուրքիային, և Կասպից ծովով դեպի Կենտրոնական Ասիա իրականացվի Մեծ Թուրանի ծրագիրը։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը:  

  • Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ՀԱՎԱՏՈ՞ՒՄ ԵՔ, ՈՐ ԱՐՑԱԽՆ ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՉԻ ԱՐԺԱՆԱՆԱԼՈՒ ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԻՆ

    2023-06-10 14:40

    Վերջ տվեք երեխայական խաղիկներին, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը՝ ավելացնելով․«Հիմա էլ, թե՝ Ամերիկան համաձայն չէ, որ ազգային փոքրամասնությունը լքի Ադրբեջանը։ Նախ, «ազգային փոքրամասնություն» չէ, այլ անկախ պետականություն ունեցող ազգ. սա՝ քանի դեռ չեմ մոռացել։

  • «ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐ» ՏՐԱԿՏՈՐԸ ՆՇԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱԿ

    2023-06-10 10:19

    Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ելույթ է ունեցել Ավստրիայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում և կրկին մեղադրանքներ հասցեագրել Հայաստանին, հաղորդում է Factor.am-ը։ Նա նշել է, որ Բաքուն Երևանից քաղաքական կամք է ակնկալում՝ հաղթահարելու տարաձայնությունները երեք կոնկրետ ոլորտներում, որոնք կազմում են խաղաղության պայմանագրի շուրջ երկկողմ քննարկումների օրակարգը: «Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցություններն ընթանում են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում։ Վերջին շաբաթներին Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում և Քիշնևում կայացած բանակցությունները թույլ տվեցին ավելի լավ հասկանալ կողմերի դիրքորոշումները: Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը քաղաքական կամք կդրսևորի՝ հաղթահարելու տարաձայնությունները երեք կոնկրետ ոլորտներում»,- ասել է Բայրամովը։ Նա հայտարարել է Արցախում Հայաստանի «ռազմական ներկայության», Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու և Ադրբեջանի կենտրոնական իշխանությունների ու Ղարաբաղում հայկական ծագումով տեղաբնակների միջև երկխոսությանը խոչընդոտելու փորձերի, ինչպես նաև միջազգային մակարդակով, այդ թվում՝ ԵԱՀԿ շրջանակներում Բաքվի վարկաբեկման արշավի անցկացման մասին: Բայրամովը նշել է, որ այդ ամենը «գլխավոր խոչընդոտն է բանակցությունների ճանապարհին»: Նա հայտարարել է, որ Բաքուն վճռական է տրամադրված «Ադրբեջանի քաղաքական, իրավական, տնտեսական և սոցիալական տարածքում Ղարաբաղի էթնիկ հայերի վերաինտեգրման հարցում՝ որպես իրավահավասար քաղաքացիների»:

  • ԻՐԱՆՆ ԱՎԱՐՏԻՆ Է ՀԱՍՑՐԵԼ ԵՐԿԻՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԵՏ ԿԱՊՈՂ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

    2023-06-10 09:25

    Շահագործման է հանձնվել Իրանի հյուսիս–արևմուտքում գտնվող Արևելյան Ադրբեջան նահանգի Միյանե, Բոստանաբադ և Թավրիզ քաղաքները միացնող և ՏՐԱՍԵԿԱ միջանցքի մաս կազմող երկաթգիծը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղումա նելով Fars գործակալությանը։

  • «ԶԻՋՈՂ-ԽԻԶԱԽ» ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

    2023-06-09 19:06

    Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը կարևորում է Հայաստանի հետ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական հարաբերությունների խորացումը, այդ համատեքստում նշելով նաև վիզաների ազատականացման գործընթացը: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», Ռոթն այս մասին ասել է Երևանում լրագրողների հետ զրույցում: Նա ընդգծել է, որ Հայաստանը եվրոպական պետություն է, և եթե ցանկություն հայտնի դառնալ եվրոպական հանրության անդամ, ապա իրենք պետք է ակտիվորեն աջակցեն Հայաստանին այդ ճանապարհին, դա պետք է լինի Հայաստանի ազատ կամքը: «Ցանկանում ենք Հայաստանի հետ խորացնել թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական հարաբերությունները: Եվ այս համատեքստում կարևորում ենք նաև վիզաների ազատականացման գործընթացը, որը պետք է տեղի ունենա հնարավորինս արագ տեմպերով»,- ասել է Ռոթը։

  • Economist․ ԱՐԵՎՄՈՒՏՔՆ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՐԵՔ ՏԱՐԲԵՐԱԿ Է ՏԵՍՆՈՒՄ

    2023-06-09 18:44

    Արևմտյան վերլուծաբաններն ու պաշտոնյաներն Ուկրաինայում պատերազմի զարգացման երեք հիմնական սցենար են տեսնում Ուկրաինայի Զինված ուժերի հակահարձակումից հետո։ Այս մասին ասվում է Economist-ի անդրադարձում, որը վկայակոչում է BBC-ի ռուսական ծառայությունը։

  • Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՄՆՈՒՄ Է ՝ ՍՈՑՀԱՐՑՈՒՄՆԵՐՈՎ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻ ԶԱՅՐՈՒՅԹԸ ԵՎ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԾՎԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

    2023-06-09 15:51

    Այսօր հրապարկված հերթական սոցիոլոգիական հետազոտությունն, ինչպես լաբորատոր ախտորոշում, կրկին փաստում է Հայաստանի խորքային ճգնաժամը տարբեր ոլորտներում, հատկապես ՝ քաղաքական:

  • «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆ»՝ ԱՏՐՃԱՆԱԿԻ ՓՈՂԻ ՏԱԿ

    2023-06-08 16:11

    Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատման վերաբերյալ հնարավոր խաղաղության պայմանագրում միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման համատեքստում չի նախանշվի տարածքների մակերեսը։ Հայաստանի 29,800 քառ. կմ տարածքի և Ադրբեջանի 86,600 քառ. կմ տարածքի ճանաչման մասին հայտարարությունները քաղաքական բնույթ են կրում՝ միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունը հաստատելու համար:

  • ՊԵՏԴԵՊՈՒՄ ԿԱՐԾՈՒՄ ԵՆ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐ ՕԳՆՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ

    2023-06-08 14:01

    Հայաստանը, Վրաստանը, Թուրքիան, Ղազախստանը, ԱՄԷ-ն օգնում են Ռուսաստանին շրջանցել արևմտյան պատժամիջոցները։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ Պետդեպարտամենտի պատժամիջոցների համակարգման վարչության ղեկավար Ջիմ Օ'Բրայենը։