ԻՄՊԼԵՄԵՆՏԱՑԻԱ՝ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՐՁ ԵԼՄԱՆ ԿԵՏԻՆ
«Անհրաժեշտ է գործադրել լրացուցիչ ջանքեր՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակը նորմալացնելու համար», - հայտարարել է լրագրողներին ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի ՊԵՍԿՈՎԸ, հաղորդում է Sputnik Արմենիան։ «Մենք շարունակում ենք շփումները։ Աշխատանք ենք տանում մայրաքաղաքների հետ. և՛ Երևանի, և՛ Բաքվի։ Եվ կշարունակենք այդ աշխատանքը… Իրավիճակն իրոք բարդ է, այն պահանջում է լրացուցիչ ջանքեր, իսկ գլխավորը՝ պահանջում է ըմբռնումնշյալ երկրների կողմից, որ հիշատակված համաձայնագրերի իմպլեմենտացիային այլընտրանք չկա»,- ասել է նա։ Պեսկովի խոսքերով, Ռուսաստանը շարունակում է իր միջնորդական ջանքերը և, գլխավորապես՝ ավելի վաղ ստորագրված եռակողմ փաստաթղթերի բոլոր դրույթների կատարման հարցով։