ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

Թելեգրամ-ալիք․ ԱԼԻԵՎԸ ՈՐՈՇԵԼ Է ՄԱՐՏՆՉԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԵՄ

2023-04-20 14:54

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր, այն բանից հետո, երբ բանտ է նետել մոտ 1 000 շիա հավատացյալի՝ նրանց մեղադրելով հօգուտ Իրանի լրտեսության մեջ, մասնակցել է Բաքվում «Աբու Բաքր» վահաբական մզկիթի բացմանը։ Այս մասին գրել է «Իրանիստ» թելեգրամ-ալիքը։

  • Արամ ՍԱՐԳՍՅԱՆ. ՀՀ-Ն 29 800 ՔԿՄ-ՈՎ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԷ

    2023-04-20 09:10

    Հայաստանի դեմոկրատական կուսակցության հիմնադիր և առաջին քարտուղար Արամ Սարգսյանը վստահ է` Հայաստանը միայն 29.800 քկմ տարածքով ճանաչելու որոշում կայացնելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իրավասության մեջ չէ։ Խաղաղության պայմանագիր կնքելը` առանց հաշվի առնելու Արցախի տարածքը, ըստ քաղաքական գործչի, նվաստացուցիչ է հայ ազգի համար ցանկացած տեսանկյունից։ Այս մասին Սարգսյանն ասաց Sputnik Արմենիայի հետ զրուցում։

  • Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ․ ՄԱԴՐԻԴՅԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՄԵԾ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ ԷՐ, ՈՐՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՇԻԱՑՆՈՒՄ Է

    2023-04-19 17:00

    Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը իր ֆեյսբուքյան էջում պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իրեն ուղղված մեղադրանքներին՝ Մադրիդյան փաստաթղթերի վերաբերյալ։

  • Ռուբեն ՎԱՐԴԱՆՅԱՆ․ ՎԱՂ ԹԵ ՈՒՇ ԱԼԻԵՎԸ ՍՏԻՊՎԱԾ ԿԼԻՆԻ ԿԱՆԳՆԵԼ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌՋԵՎ

    2023-04-19 11:36

    Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե «Ղարաբաղում ապրող հայերը կամ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կամ բնակության այլ վայր փնտրեն»:

  • ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱԿԱՍԵԼ ԼՂ-Ի ԺՈՂՈՎՐԴԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱՑՄԱՆԸ

    2023-04-19 10:53

    «Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը, ի արձագանք Նիկոլ Փաշինյանի կողմից այսօր ԱԺ-ում հնչեցրած մոտեցումների, այն է. «Հայաստանի Հանրապետությունը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնը կանի՝ Հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը ճանաչելով որպես Հայաստանի Հանրապետություն» և « …որ պայմանագրին կցվեն Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ-ների՝ ԽՍՀՄ կողմից հաստատված քարտեզները՝ որպես երկու երկրների տարածքային ամբողջականության հիմք», Հայտարարում է՝

  • ԱՆԿԱՐԱՆ ԹԵԼԱԴՐՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԻՆ

    2023-04-18 10:31

    Ինչ-որ ոչ մի նորություն չկա Ռուբեն Ռուբինյանից ու Սերդար Քըլըչից։ Մինչդեռ սպառնում էի և՛ բեռնափոխադրումները կարգավորել, և՛ բացել սահմանը առնվազն երրորդ երկրների քաղաքացիների համար, և՛ Անիի կամուրջը վերանորոգել։ Սակայն սայլը դեռ տեղում է։

  • Սերգեյ ՄԱՐԿԵԴՈՆՈՎ․ ՏԵՂԻ ՄԻՋԱԴԵՊԸ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՌԵՆՏԳԵՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆ Է

    2023-04-17 17:43

    Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով միջադեպերը հազվադեպ չեն, բայց Տեղ գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպը (բնակավայրը գտնվում է Գորիս քաղաքից 10 կմ և Ստեփանակերտից 80 կմ հեռավորության վրա) մեծ ուշադրություն է պահանջում։ Այսպես է կարծում ռուս քաղաքագետ-միջազգայնագետ Սերգեյ Մարկեդոնովը:

  • Վարդան ՈՍԿԱՆՅԱՆ․ ԲԱՔՎԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԾ «ՄԵՐ ԴՐՈՇԸ ԾԱԾԱՆՎՈՒՄ Է ԻՐԱՎԱՆՈՒՄ» ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՊԱԼՎԵՑ

    2023-04-17 10:02

    Բաքվի բռնապետի քարոզչամեքենան, ըստ ամենայնի, նախապատրաստել էր «մեր դրոշը ծածանվում է Իրավանում» քարոզչական գործողություն, որը հետապնդում էր երկու նպատակ. նախ՝ այժմ էլ ընթացող պատերազմի հոգեբանական բաղադրիչում ճնշել մեզ և երկրորդը՝ իբր, բարձրացնել բարբարոսների ոգին, միևնույն ժամանակ ապահովելով Բաքվի բռնապետի կերպարի հերթական «հերոսացումը» սեփական հասարակության աչքերում։ Տելեգրամի իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով ծանրամարտի առաջնության բացման ժամանակ Ադրբեջանի դրոշն այրելու գործողությանը:

  • Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ՌԴ-Ի ՀԵՏ ԱՆԿԵՂԾ ԶՐՈՒՅՑԻՑ, ԱՅԼ ՆՊԱՏԱԿՆԵՐ ՈՒՆԵՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-04-15 11:02

    Հայ-ռուսական հարաբերություններում առկա համակարգային ճգնաժամը, ղարաբաղյան հարցում Հայաստանի իշխանությունների վարած հակասական քաղաքականությունը, Արևելքի և Արևմուտքի միջև տատանումները բերել են մի իրավիճակի, որտեղ երկրի իրական շահերը չեն նույնացվում իշխող թիմի հետ։ Եվ որքան այս իրավիճակը խորանում է Հայաստանն ավելի խորն է հայտնվում աշխարհաքաղաքական փոսի մեջ։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։  

  • ՌԻԹԵՐ.ԵՐԲ ՄԵՆՔ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ ԵՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ՍԱՀՄԱՆՈՒՄ, ԱՅԴ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ ԲԱՔՎԻՆ

    2023-04-15 10:34

    Blankspot-ի շվեդական հրատարակությունը «Հայաստանի նոր իրականությունը. երբ ոչ ոք չի նայում, սահմանները կամաց-կամաց մոտենում են» հոդվածում գրել է, որ խմբագրության լրագրողը Եղեգնաձորում՝ տարածաշրջանային գրասենյակում, հանդիպել և զրուցել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիթերի հետ։ Հարցազրույցը վերցված է մարտի 23-ին։