Արցախի ՄԻՊ․ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 112 ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է «2022թ․ օգոստոսին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների մասին» եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) արտահերթ զեկույցը, որն ուղարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, մարդու իրավունքների պաշտպանության առաջնային մանդատ ունեցող կառույցներին և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին։