Վահրամ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՍՔԻ ԲԱԽՎԵԼՈՒ ՎՏԱՆԳԻ ԱՌԱՋ Է ԿԱՆԳՆԱԾ
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է հանգեցնել Հայաստան փախստականների հոսքի, և մենք պետք է այս մասին հիմա մտածենք, որպեսզի ապագայում չդառնանք միայն որոշակի որոշումների կամ առաջարկների սպառող։ Այս մասին հուլիսի 7-ին կայացած քննարկման ժամանակ ասաց թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը։