ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 33-ԱՄՅԱԿ. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՈՒՂԻ

2025-04-05 11:50

2025 թվականի ապրիլի 6-ին Հայաստանն ու Չինաստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-րդ տարեդարձը։ 1992 թվականի ապրիլի 6-ից երկրների միջև ստորագրվել են բազմաթիվ համաձայնագրեր և հուշագրեր՝ ուղղված առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար կապերի զարգացմանը։ Այս երկարամյա համագործակցությունը հիմնված է փոխադարձ հարգանքի, շահերի համընկնման և բազմաբնույթ համագործակցության վրա, որը ներառում է տնտեսություն, մշակույթ և կրթություն։