ՈՒՄԻ՞Ց Է ԱՄԵՆԱՇԱՏԸ ՎԱԽԵՆՈՒՄ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ
Միայն դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանը հասցրեց ոչ ավել, ոչ պակաս՝ երեք անգամ հանդիպել Իլհամ Ալիևի հետ։ Սոչիի հանդիպման արդյունքներով, օրինակ, նա պնդում էր, թե Հայաստանի ժողովուրդն իրեն խաղաղության դարաշրջան բացելու մանդատ է տվել։ Վստահաբար՝ այդ հայտարարությունն անելու պահին Փաշինյանն արդեն իսկ զուրկ էր իր երբեմնի լեգիտիմությունից, պատերազմը զրոյացրել էր այն, իսկ 2021-ի արտահերթը որևէ կերպ չես համարի ընտրողների մեծամասնության դիրքորոշում։ Փաշինյանն ինքն էլ թերևս զգում է, որ այլևս ներքին թիկունք կամ ժողովրդական աջակցություն չունի, և այդ հերթապահ պնդումներով փորձում է ընդամենը պոպուլիստի իր մարզավիճակում մնալ։