ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

«Փաստ». ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ ՈՒ ՀԱԿԱԻՇԽԱՆԱԿԱՆ ԱԿՑԻԱՆԵՐ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՆԱԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԽՈՇՈՐ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ

2021-11-06 11:26

«Փաստ» թերթը գրում է. «Օրեր առաջ մամուլում տեղեկություն շրջանառվեց, որ Մոսկվայում հնարավոր է նոր եռակողմ փաստաթուղթ ստորագրվի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև: Ճիշտ է, փաստաթուղթ ստորագրելու հեռանկարը չի հերքվում, սակայն ժամկետների հետ կապված հստակ հաստատում չկա: Այս թեման բավականին բուռն ու էմոցիոնալ է ընդունվում թե՛ Հայաստանում, թե՛ նաև Սփյուռքում: