ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

Դավիթ ԲԱԲԱՅԱՆ․ ԹՈՒՐՔԻԱՆ ՍԿՍԵԼ Է ԽԱՂԱԼ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԵՐԸ ՀԻՏԼԵՐԻ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳԱԼՈՒՑ ՀԵՏՈ

2021-10-28 18:01

Թուրքիան սկսել է խաղալ Գերմանիայի դերը Հիտլերի՝ իշխանության գալուց հետո։ Այս մասին News.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Թուրքիայի և նրա նախագահի պահվածքը,թուրքական ընկերությունների մասնակցությունը Արցախի օկուպացված տարածքներում տրանսպորտային նախագծերին թուրքական ընկերությունների մասնակցությունը, ասել է Արցախի ԱԳՆ ղեկավար Դավիթ Բաբայանը։

  • «Հրապարակ». ԳՈՐԻՍ-ԿԱՊԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՆՑԱԿԵՏՈՒՄ ԱՄԵՆ ՕՐ ՆՈՐ ԿԱՐԳ ԵՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ

    2021-10-28 11:45

    «Հրապարակ» թերթը գրում է. «Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում, որն այժմ գտնվում է ադրբեջանցիների տնօրինության տակ, ամեն օր նոր կարգ են սահմանում: Մեր հայրենակիցներից մեկն օրերս անցել է այդ ճանապարհով և լուսանկարել «Բարի գալուստ, Ադրբեջան» ցուցանակը։ Սա չի վրիպել «պոստ» պահող ռուսների ու ադրբեջանցիների աչքից:

  • ԿԲԱՎԱԿԱՆԱՑՆԻ՞ ԱՐԴՅՈՔ ՓԱՇԻՆՅԱՆԻ «ԴՈՒԽԸ»՝ ԱՐՑԱԽՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԹՈՒՐՔԵՐԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

    2021-10-27 19:30

    Տարածաշրջանի աշխարհաքաղաքական վերաձևման գործընթացը, ինչի համար երեքուկես տարի առաջ արտաքին ուժերն իշխանության բերեցին Փաշինյանին, կարծես թե մոտենում է ավարտական փուլին։ Համենայնդեպս այն ամենի առումով, ինչ վերաբերում է Հայաստանին և Արցախին։ Այդ մասին է վկայում Փաշինյանի մերձավոր աղբյուրի թույլ տված «արտահոսքը»՝ նոյեմբերի 9-ին (!) Մոսկվայում համաձայնագրերի ստորագրման ծրագրերի վերաբերյալ, որոնք կդառնան 2018 թվականի գարնանը սկսված և, անշուշտ, հայ ժողովրդին ու հայոց պետականությանը հիրավի կործանարար հետևանքներով սպառնացող գործընթացների տրամաբանական ավարտը։

  • Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՄԱՆ ԼՈՒՐՋ ՊՐՈՑԵՍԻՑ ՇԱՀԱԾ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

    2021-10-27 18:30

    Հայաստանը հետպատերազմյան այսպիսի ծանր ժամանակահատվածում նման լուրջ պրոցեսի մեջ մտնելու և շահած դուրս գալու հնարավորություն չունի։ Սահմանազատման գործընթացն ինչ-որ փուլում պետք է լինի, բայց այս հարցում չպետք է լինի շտապողականություն, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

  • Ռուբեն ՍԱՖՐԱՍՏՅԱՆ․ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՀՈՒՊ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՄԻ ՔԱՐՏԵԶ, ՈՐՏԵՂ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔ» ԱՆՎԱՆՎԱԾ ԷՐ ԱՄԲՈՂՋ ՍՅՈՒՆԻՔԸ

    2021-10-27 17:43

    Չեմ կարծում, որ որևէ գերտերություն շահագրգռված է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» գործարկմամբ կամ այս հարցով կարող է ճնշումներ բանեցնել հայկական կողմի վրա։ Ավելի շուտ, ճնշում գործադրում են հենց Թուրքիան և Ադրբեջանը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

  • Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆ․ ՀԱԱԳԱՅՈՒՄ ԱՅՍ ՀԱՅՑԸ ՊԵՏՔ Է ԸՆԿԱԼՎԻ ՈՉ ՈՐՊԵՍ ՁԵՎԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

    2021-10-27 09:31

    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը Թելագրամի իր էջում հրապարակել է հայտարարություն՝ մանրամասնելով այսօր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ դատական  նիստին մասնակցելու պատճառով չի կարողացել խորհրդարանում իր հայտարարությունը անել։ Սյն կարևոր է համարում, ուստի տեղադրում է իմ ալիքում։

  • Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՀԱՐՑՆ ԱՅՍՔԱՆ ՀՐԱՏԱՊ ՕՐԱԿԱՐԳ ԲԵՐԵԼԸ ՉԻ ԲԽՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԱՐՑԱԽԻ ԿԵՆՍԱԿԱՆ ՇԱՀԵՐԻՑ

    2021-10-26 20:30

    ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է ԱԺ-ում անցկացված փակ քննարկման և երկրի անվտանգային հարցերի վերաբերյալ իր դիտարկումները։

  • «Ժողովուրդ». ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԸ ԱՎԵԼԱՑԵԼ Է՝ ՀԱՏԵԼՈՎ 9 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՇԵՄԸ

    2021-10-26 11:47

    «Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական պարտքը ավելացել է՝ հատելով 9 մլրդ դոլարի շեմը։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալներից։ Սեպտեմբերի 30-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 9 մլրդ 31 մլն դոլար կամ 4 տրիլիոն 369 մլրդ դրամ։ Այն, նախորդ ամսվա օգոստոսի համեմատ, աճել է 86 մլն դոլարով, իսկ 1 տարվա կտրվածքով՝ 1 մլրդ 184 մլն դոլարով։

  • ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԵՐԽՈՒԺՄԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ՝ ԱՌԱՎԵԼ ՔԱՆ ԻՐԱԿԱՆ

    2021-10-26 09:59

    Մինչև 44-օրյա պատերազմը ՌԴ-ն Հարավային Կովկասում ամենամեծ ռազմաքաղաքական ազդեցություն ունեցող պետությունն էր։ Ճիշտ է, Վրաստանի հետ առկա տևական հակամարտությունը և Ադրբեջանի՝ Թուրքիայի դաշնակից լինելը որոշակիորեն սահմանափակում էին ռուսական ազդեցությունը տարածաշրջանում, բայց այդ երկու երկրում էլ տեղի ունեցող քաղաքական, գեոտնտեսական, էներգետիկ և այլ գործընթացներում Մոսկվայի մասնակցությունն անխուսափելի և ակնհայտ էր։ Հայաստանի մասին խոսք չկա, ՌԴ-ն մեր ռազմավարական դաշնակիցն է, անվտանգության երաշխավորն ու հիմնական առևտրատնտեսական գործընկերը։

  • Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ԻՐ ԹԻՄԸ ԴԵՄ ՉԵՆ ԹՈՒՐՔԵՐԻՆ ԴԱՐՁՆԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆ

    2021-10-25 12:29

    Եթե շատ պարզեցնենք առկա պատկերը, ապա կա երկու մրցակցող աշխարհաքաղաքական նախագիծ, որոնք իրար բացառում են և դրանց իրականացումից է կախված, թե ինչպիսին կլինի ամբողջ Եվրասիայում ուժերի դասավորությունը առաջիկա տասնամյակների համար։ Մեկը «Հյուսիս-հարավ» միջանցքն է, մյուսը՝ «Արևելք-Արևմուտքը», որն ավելի հայտնի է «Թյուրքական/ Զանգեզուի միջանցք» անունով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը: