ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

«Հրապարակ». ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՓՈԽՈՒՄ Է ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՐՍԸ

2021-07-24 11:59

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունում վերջին կադրային փոփոխություններից տպավորություն կա, որ Նիկոլ Փաշինյանը փոխում է արտաքին քաղաքական կուրսը՝ առանցքային ոլորտներում նշանակելով հակառուսական դիրքորոշումներով անձանց։ Պաշտոնանկ է անում ռուսամետներին, օրինակ՝ Վաղարշակ Հարությունյանին, եւ նշանակում արեւմտյան կենտրոններից կառավարվող, երբեմն՝ թշնամի պետությունների հատուկ ծառայությունների հետ կապված անձանց։