ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ԹՐԱՄՓԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՈՒՇՈՒՄ ԵՆ՝ ՄՇԱԿՎԵԼ Է ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՈԿՏՐԻՆ

2025-02-26 09:26

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը գրել է․ «ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի գործողությունները հուշում են, որ մշակվել է նոր քաղաքական դոկտրին։ Այն հիմնված է կոշտության ու ծայրահեղ պրագմատիզմի վրա, և հին աշխարհը գրեթե ոչ մի հնարավորություն չունի դիմակայելու ամերիկյան ճնշմանը: Որքան շուտ ԱՄՆ-ի եվրոպական գործընկերները ընդունեն, որ հին աշխարհակարգն ավարտվել է, այնքան ավելի շուտ նրանք կարող են միավորվել՝ վերականգնելու քաղաքական սուբյեկտայնությունը և ԱՄՆ-ի հետ խոսելու միասնական լեզուն։