ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

RYBAR․ Ո՞Վ Է ԿԱՆԳՆԱԾ ԱՐՑԱԽԻ և ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՀԵՏԵՎՈՒՄ

2023-10-12 10:27

Հետխորհրդային տարածքում կապիտալ ստեղծելու փորձ կատարած ստվերային անձնավորությունների հսկայական ցանկում Ռեզա Վազիրին առանձնահատուկ տեղ է զբաղեցնում։ Հենց նրա ընկերության հետ է 1997 թվականին Ադրբեջանի կառավարությունը կնքել արտադրության բաժնեմասի պայմանագիր։ Հենց այս համաձայնագիրն էլ հիմք դարձավ Լեռնային Ղարաբաղի առանցքային հանքավայրերը գրավելու և արևմտյան ներդրողներին փոխանցելու համար։ Վազիրիի ընկերությունը՝ RV Investment Group Services LLC-ն, այս գործարքից ընդամենը մեկ տարի առաջ գրանցվել է Դելավեր նահանգում, որն աշխարհի ամենամեծ օֆշորն է, գրում է Rybar պորտալը։