ՀԱՅԵՐԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԳԱՂԹԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱՆՔ Է, ԱՍԵԼ ԵՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ
Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածային գաղթը համապատասխանում է «արտաքսման կամ բռնի տեղահանության» ռազմական հանցագործության պայմաններին։
Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածային գաղթը համապատասխանում է «արտաքսման կամ բռնի տեղահանության» ռազմական հանցագործության պայմաններին։
«Մոսկվան պարտվել է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի համար ճակատամարտում»,- գրում է Կիրիլ Կրիվոշեեւը Carnegie Endowment կայքում հրապարակված «Ղարաբաղի լուծարումը. Ինչպես դա կփոխի Հարավային Կովկասը» հոդվածում։
«Հրապարակ» թերթը գրում է. «Տարօրինակ «զուգադիպությամբ»՝ ադրբեջանցիները գերի են տանում այն գործիչներին, որոնք Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսներն էին։ Տպավորություն է, որ Ադրբեջանն այս հարցն էլ է նրա հետ համաձայնեցնում։
Տարիներ շարունակ Բունդեսթագում Ադրբեջանից վերապատրաստվողները տարօրինակ կապեր են պահպանել Իլհամ Ալիևի ռեժիմի և գերմանացի քաղաքական գործիչների միջև, գրում է Vice News-ը։
Եթե Հայաստանում շատ մոտ ապագայում քաղաքական փոփոխություններ չլինեն, ապա շուտով հայ ժողովուրդը կտեսնի նաև Հայաստանի լուծարման մասին ստորագրված փաստաթուղթ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը` անդրադառնալով Արցախի լուծարմանը և այն ամենին, ինչ սպասվում է Հայաստանին այդ ամենից հետո։
Արցախում մի քանի հազար մարդ է մնացել, ու կարծես թե բոլորը սպասում են արագ հեռանալու իրենց հերթին։ Այս մասին X միկրոբլոգում գրել է ԱՀ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:
«Եթե Ադրբեջանը վկայակոչի ու ասի, թե՝ տեսեք, Արցախի նախագահը նման որոշում է ստորագրել, ուրեմն՝ ընդունում է այդ նախագահի լեգիտիմությունը, ինչ վատ է։ Չէի ասի, որ այս փաստաթուղթն իրավական ուժ ունի, ի՞նչ իրավական ուժի մասին է խոսքը։ Առհասարակ ինքս պրակտիկայում չեմ հիշում նման բան, որ պետությունը հայտարարի իր լուծարման մասին։ Ինքս ենթադրում եմ, որ այս ամենը կատարվել է Ադրբեջանի թելադրանքով՝ ինչ-որ բաների դիմաց։ Դա իրենից ոչինչ չներկայացնող փաստաթուղթ է»,- 168.am-ի հետ զրույցում ՀՀ Սահմանադրական և ԵԽ Մարդու իրավունքների եվրոպական դատարանների նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը:
Հայաստանի ընդունած փաստաթղթերը մինչ օրս Երևանին չեն օգնել պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի որևէ ներկայացուցչի։ Այս մասին ասել է քաղաքագետ, Սթենֆորդի համալսարանի (ԱՄՆ) դոկտոր Արթուր Խաչիկյանը Հայաստանի արևելագետների միության մամուլի ասուլիսի ժամանակ:
Հավանաբար, ոչ ոք չի ցանկանում քննարկել ղարաբաղյան հակամարտության հետեւում գտնվող ավելի խոր աշխարհաքաղաքական պայքարը, հակամարտություն, որն այժմ նորից բռնկվել է եւ հայտնվել ամբողջ աշխարհի թերթերի առաջին էջերում, գրել է Forbes-ը։
Ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար. որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական, Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը: