Արցախի ՄԻՊ․ ԵՂՑԱՀՈՂՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՇՐՋԱՊԱՏՎԱԾ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐՈՎ
Շուշիի շրջանի Եղցահող համայնն ամբողջությամբ շրջապատված է ադրբեջանցիներով և բնակիչներին տարհանելու հնարավորություն չկա։ X–ի իր միկրոբլոգում ահազանգում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Նա նշում է, որ Եղցահողը ներկայում ունի մոտ 150 բնակիչ, և նրանք ադրբեջանական թիրախում են հայտնվել։